Երեքշաբթի, 10 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ենթադրենք՝ նամակ գրեցինք ու մի 5 հատոր նամակ փոխանցեցինք, հետո՞». Արա Պողոսյան

«Ենթադրենք՝ նամակ գրեցինք ու մի 5 հատոր նամակ փոխանցեցինք, հետո՞». Արա Պողոսյան
114
Երեկ, 22:30

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լավ, ենթադրենք՝ մարդա մի 10 հատ նամակ գրեցինք ու մի 5 հատոր նամակ փոխանցեցինք, հետո՞...
Այ դրա համար, երբ ժամանակին ասում էինք, որ քաղաքական ուժերը պետք է ավելի շատ կրթեն, իրենց մտային կենտրոններն ունենան կամ աջակցեն ձևավորվող ուղեղային կամ մտային կենտրոններին (Think Thank), հենց այս օրերի համար էինք ասում, որ Հանրային դիվանագիտությունը (Public diplomacy) ո՛չ թե գեղեցիկ գաղափար լինի, որի մասին կարելի է խոսել, այլ ֆունկցիոնալ գործիք, որը հնարավորություն կտար լսելի լինել առանց ֆորմալ պաշտոնեական դիրքի, ունենալ կոմպետենցիաներ՝ ինչպես օգտագործել օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցելությունները նաև սեփական քաղաքական հոսանքի շահերի առաջմղման դիտանկյունից։
Բայց դե սա Հայաստանն է, որտեղ բոլորն ամեն ինչ կանեն՝ մի 5 հատոր նամակ կտան փոխնախագահ Վենսին, հետո կբողոքեն, թե բա իրենց հարցը անտեսվեց...
Ոնց որ կասեր «դասականը»՝ «մուշքի հարեք...»»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան