Երեքշաբթի, 10 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«5 սմ-ի փոխարեն 4 սմ-անոց ասֆալտ, որն արդեն քանդվել է». Արթուր Չախոյան

«5 սմ-ի փոխարեն 4 սմ-անոց ասֆալտ, որն արդեն քանդվել է». Արթուր Չախոյան
149
Երեկ, 22:48

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Ներկայացնում եմ 4 սմ հաստություն ունեցող նոր արված Գայի պողոտայի ասֆալտը, որը արդեն քանդվել է, և ըստ փաստաթղթերի՝ ասֆալտը պետք է լիներ 5 սմ, ոչ թե 4 սմ հաստությամբ։
Իսկ այսօր գործակարգավարական նիստի ընթացքում Տիգրան Ավինյանը հերթական մանիպուլյացիոն հայտարարությունն արեց, որ Երևանի փոսերը առաջացել են աղ ցանելու հետևանքով։
Ասենք՝ ասֆալտը 5 սմ-ի փոխարեն 4 սմ հաստությամբ են փռում՝ առանց նորմալ բիտումի ու խտեցման, ու հենց իրենց կոռուպցիայով փռած ասֆալտը, երբ քանդվում է, ասում են՝ աղն է մեղավոր։
Էլ չեմ խոսում նրա մասին, որ եթե նորմալ խտեցում տային, ասֆալտը 4 սմ-ի փոխարեն կարող էր դառնալ 2-3 սմ՝
4 սմ-ի փոխարեն։
Էլ չեմ էլ խոսում Գայի պողոտայի 3 ամիս առաջ արված գծանշման մասին, որը ձյան հետ անհետացավ, այն դեպքում, երբ գծանշումը պետք է լիներ տերմոպլաստե։
Էլ չեմ էլ խոսում, որ Գայի պողոտայի ասֆալտը նորմալ վիճակում էր․ ամբողջ 50,000 քմ Գայի պողոտայի ասֆալտ անելու կարիք չկար, բայց դե ասողին լսող էր պետք: Նիկոլ Փաշինյան, դե ասեք, եթե սա կոռուպցիա չէ, ապա ի՞նչ է»:

Աղբյուրը`   Արթուր Չախոյան