Երեքշաբթի, 10 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Թրամփի ճանապարհի և մնացած հարցերի վերաբերյալ անորոշությունը շատ է». Ոսկան Սարգսյան

«Թրամփի ճանապարհի և մնացած հարցերի վերաբերյալ անորոշությունը շատ է». Ոսկան Սարգսյան
101
Երեկ, 23:12

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սատանան մանրամասների մեջ է
Նայեցի ԱՄՆ փոխանախագահ Վենսի և Նիկոլ Փաշինյանի ելույթները, համատեղ մամուլի ասուլիսը։ Կարևոր է, որ ԱՄՆ փոխնախագահը այցելել է Հայաստան, սակայն գործնական ի՞նչ արդյունքներ տվեց փոխնախագահի այցը։ Ստորագրվեց միջուկային էներգիան խաղաղ նպատակով օգտագործելու վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ավարտի վերաբերյալ համաձայնագիր։ Շատ ընդհանուր, անորոշ ձևակերպում է։ ԱՄՆ փոխնախագահը խոսեց միջուկային փոքր ռեակտորի, Հայաստանում միլիարդավոր դոլարների ներդրումների մասին, երբ ասաց՝ 5 միլիարդ դոլար, Նիկոլ Փաշինյանի աչքերը ուրախությունից փայլեցին։ Խոսվեց Թրամփի ճանապարհի, Հայաստանում միկրոչիպերի արտադրության և այլնի մասին։ Այդ ճանապարհի և մնացած հարցերի վերաբերյալ անորոշությունը շատ է, ինչպես ասում են՝ սատանան մանրամասների մեջ է։ Ի դեպ, միջոցառման թարգմանիչը վատ արեց իր գործը, պարբերաբար ասելով՝ նախագան»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան