«Գույք ու գումարներ են վերադարձվում, բայց հետո ինչ է լինում՝ քչերն են իմանում»․ Արման Մելիքյան
![]() 226 Չորեքշաբթի, 11 փետրվարի, 2026 թ., 01:06 Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օրվա իշխանությունները, կարծես, տարակուսում են, չեն հասկանում, թե ինչու մարդիկ չեն գնահատում կոռուպցիայի դեմ պայքարում գրանցված ու այդքան գովազդվող նվաճումները՝ պետությանը վերադարձված հսկայական գումարներն ու առանձին անհատների կողմից ապօրինաբար յուրացված գույքը: Մի առանձին մեծ թեմա էլ դարձավ ՀԷՑ-ի պետականացման նախաձեռնությունը: Պատմում են, թե ինչպիսի մեքենայություններով են զբաղված եղել նախորդ կառավարիչներն ու ինչ սկզբունքային քայլերի է դիմել պետությունն այդ մեքենայություններին վերջ տալու համար, որքան միջոց է տնտեսվում: Ու ինքնաբուխ գովասանքի, դրվատանքի ոչ մի խոսք շարքային քաղաքացիների կողմից (համենայնդեպս, իմ աչքով որ չի ընկել): Արածի գովքն այն ժամանակ իմաստ կունենա շարքային մարդու համար, երբ փոփոխությունները կոնկրետ արդյունք կտան իր կյանքը թեթևացնելու համատեքստում՝ եթե արդյունավետ կառավարման ու վերահսկողության շնորհիվ զգալիորեն նվազեն կապի ծառայությունների, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի վարձերը, հեղուկ գազի ու բենզինի գները և, հակառակը՝ ավելացվեն, օրինակ, շահույթով խաղերի համար նախատեսված հարկերը: Պետությանը վերադարձված գումարների մի մասն էլ եթե ուղղվի կոնկրետ տնտեսական զարգացման և սոցիալական ծրագրերի իրականացմանը, (ինչպես օրինակ հայ փախստականների և Արցախի մեր հայրենակիցների բնակապահովմանը) ապա գոնե առարկայական հիմքեր կլինեին իշխանությունների արածը գնահատելու համար: Թե չէ իմանում ենք, որ գույք ու գումարներ են վերադարձվում, բայց թե հետո դրանց հետ ինչ է լինում՝ քչերն են իմանում»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Ամբաստանյալը մահացած է եղել կալանքի սանկցիայից մի քանի օր առաջ, բայց դա պարզվել է 4 ամիս հետո». Սամսոն Գրիգորյան
10003:06
«Այդքան մարդու գլուխը ուտելուց հետո պեռաշկի, կուկուռուզ ու սուջուխ ուտելը միկրո չափի փոքր ցինիզմ է». Ռուբեն Մխիթարյան
16001:06
ԱՄՆ-ի երեք B-52 Stratofortress ռմբակոծիչ ժամանել է Մեծ Բրիտանիայի ավիաբազա
36400:18
Թրամփը զանգահարել է Պուտինին
362Երեկ, 23:48
«Իշխանությունները կրկին «կենդանացրել» են հին տեղեկատվական «ծամոնը»». Արման Աբովյան
194Երեկ, 23:48
Իսրայելը հայտարարել է Իրանի վրա հարվածների զանգվածային ալիքի ավարտի մասին
504Երեկ, 23:36
Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը հետաձգվում է
380Երեկ, 23:36
Իսրայելի հարվածի հետևանքով ավերվել է Ռուսաստանի մշակույթի տան շենքը Լիբանանում
463Երեկ, 23:11
