«Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի շահը վաճառքի հանեց Amazon-ում». Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան եթերով անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի և Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին: «Անցած գիշեր թույլ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի շահը վաճառքի հանեց Amazon-ում:
Մենք ունեցանք պատմական այցելություն ԱՄՆ փոխնախագահի կողմից, ով հայտարարությունով հանդես եկավ: Հայտարարության մեջ նա ներկայացնում էր իր երկրի շահը, որը կառավարության թարգմանիչները հատուկ թարգմանեցին այսպես. «Սկզբնական մոտ 5 մլրդ գումարի մասին ենք խոսում ներդրումների, հետագայում երկրորդ փուլում ևս 4 մլրդ. սա փոխշահավետ վիճակ է և՛ ՀՀ-ի համար, և՛ իմ երկրի համար էներգետիկ անվտանգության»: Բայց իրականում ԱՄՆ փոխնախագահն ասել է. «Սա նշանակում է ԱՄՆ-ի՝ մինչև 5 մլրդ դոլարի արտահանում սկզբնական փուլում, գումարած ևս 4 մլրդ-ի երկարաժամկետ պահպանման ծախսեր վառելիքի և տեխնիկական սպասարկման պայմանագրերով»»:
Շարունակելով խոսքը՝ Կարապետյանն ընդգծել է. «ԱՄՆ-ից 9 մլրդ դոլարի սարքավորումների գնումը ցանկանում են ներկայացրել է որպես ներդրում: Հատուկ սխալ են թարգմանել, որպեսզի մենք չհասկանանք, որ դա պետական պարտքով ատոմային մոդուլյար կայանի մասին է, որի համար վճարելու են ՀՀ քաղաքացիները: Դա պետական պարտքի 9 մլրդ դոլարի ավելացում է»:

«Սենց լավ չի, անձնագրեր ստանալու մի կետ էլ շաուրմայանոցում բացեք»․ Մեսրոպ Առաքելյան
1422:24
ԵՄ-ն և Կանադան կստեղծեն դաշինք, որը կամրապնդի անվտանգության ոլորտում համագործակցությունը
4622:13
Էրդողանը Ստամբուլում բանակցություններ կանցկացնի Զելենսկու հետ
8521:43
«Խնդիրն այն է, որ Փաշինյանն ընտրել է Ադրբեջանի հարձակումը զիջումներով հետաձգելու պակասամիտ քաղաքականությունը»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
5221:30
«Փաշինյանը հայտնվել է բազմաշերտ փակուղում, որից դուրս գալու փորձերը կարող են հանգեցնել ներքաղաքական ճգնաժամի»․ Սուրեն Սուրենյանց
5521:06
«Ֆլավիու Բոլսոնարուն կարող է արագացված ընթացակարգով գրին քարտ ստանալ»․ #NYT
14520:43
«Եթե Հայաստանը փոխի Սահմանադրությունը, Բաքուն նոր նախապայման է առաջ քաշելու»․ Թաթուլ Հակոբյան
6220:00
«Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց»․ Շևցով
11019:55