«Ձեզ որտեղից 700 հազար դոլար, որ դատախազությունը պահանջում է»․ լրագրողը՝ Իշխան Սաղաթելյանին
![]() 203 Երեքշաբթի, 10 փետրվարի, 2026 թ., 14:30 «Ձեզ որտեղից 700 հազար դոլարը, որ դատախազությունը պահանջել է»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին։ «Իմ ընտանիքը զբաղվել է գործարարությամբ, 2016թ․ ստեղծված ընկերությունն իրենց իշխանության տարիներին վճարել է 600 մլն դրամից ավելի հարկ, շուրջ 500 միլիոն դրամ աշխատավարձ է տվել, ընկերությունն անցել է տարբեր հարկային ստուգումներ և յուրաքանչյուր ամիս այս 10 տարիների ընթացքում 2,5 մլն դրամի կարգի շահույթ է ունեցել, որը փոխանցել է իր հիմնադրին։ Այսինքն այդ գումարը, որ այդպես մեծ-մեծ հայտարարում են, դա ընկերությունից ստացված շահույթն է՝ փոխանցված իր հիմնադրին 10 տարվա ընթացքում»,- պարզաբանել է ընդդիմադիր պատգամավորը։ «Հիմա հարցնում եմ․ այս շոուն, որ անիմաստ անում եք, առանց ուսումնասիրելու, տեղեկություններ իմանալու, դրա նպատակը ո՞րն է․ պարզ բան, որ այս ամբիոնից հայտարարեն՝ տեսեք գողերը, թալանչիները... այսպիսի թվեր հրապարակեն, բայց տակը ոչ մի բան չկա»,- հավելել է Սաղաթելյանը։ |

«Իրոք բուժման կարիք ունեմ, հարբուխ եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5912:40
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
11011:30
«Ապրել ենք մի իրականության մեջ, երբ G կարգի «Մերսեդես» քշողը նպաստ է ստացել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12911:18
40 մլն 40 հազար դրամ կհատկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման ընթացքում հեռահաղորդակցության միջոցներ և սարքավորումներ ձեռք բերելու համար
13110:42
«Մենք այսօր լայն բացել ենք քաղաքական անպատասխանատվության դռները». Լիլիթ Բլեյան
10810:36
«Ընդդիմադիր ուժերը աշխատանքի ծանրության կենտրոնը տեղափոխել են հանրության հետ ուղիղ աշխատանքի և երկխոսության դաշտ». Հակոբ Բադալյան
12910:24
«Մարդկանց պետք է բացատրել՝ սա իրադարձությունների վրա իրենց ազդելու վերջին ու ամենակարևոր հնարավորությունն է». Վահե Հովհաննիսյան
12510:12
«Փաշինյանի նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով». Վլադիմիր Մարտիրոսյան
16609:54
