«Փաշինյանի իշխանությունը որևէ փաստաթղթում չի ֆիքսել մեր երկրի գրավյալ տարածքներից ադրբեջանցիների դուրս գալու պահանջը»․ Հայկ Մամիջանյան

244
Երեքշաբթի, 10 փետրվարի, 2026 թ., 17:24
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ Ազգային ժողովի ամբիոնից մի քպ-ական ասաց. «Հսկայական աշխատանք ենք իրականացրել նախորդ ծրագրով Ջերմուկում․ Ջերմուկի այգին, քայլուղիները, այնտեղ մի շատ գեղեցիկ ճանապարհ կա, որով իջնում ենք Գնդևազ»։
Երևի մոռացավ ասի, որ իրենց կառավարման ժամանակ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք ու Ջերմուկ քաղաքից ուղիղ գծով՝ մի քանի կիլոմետրի վրա, ամրաշինական կառույցներ են ստեղծում, ու Փաշինյանի իշխանությունը որևէ փաստաթղթում կամ գոնե բանակցությունների ժամանակ (ըստ պաշտոնական աղբյուրների) չի ֆիքսել մեր երկրի գրավյալ տարածքներից ադրբեջանցիների դուրս գալու պահանջը»:
Աղբյուրը` Հայկ Մամիջանյան

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
408:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
124Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
139Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
134Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
227Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
126Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
132Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
114Երեկ, 19:24