Ձերբակալվել է օտարերկրացի տղամարդը, ով Երևանում առևանգել էր դստերը ու սպառնացել սպանել
![]() 109 Այսօր, 21:48 Փետրվարի 7-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Օտարերկրացի մի կին ահազանգել է, թե իր ընկերուհու հայրը եկել է արտասահմանից, դստերը սպառնացել, որ կսպանի, այժմ էլ առևանգել է նրան։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ Պարզվել է ահազանգողի ընկերուհու գտնվելու վայրը, ոստիկանության ծառայողները մեկնել են առևտրի կենտրոն, որտեղ հանդիպել են երիտասարդ կնոջը, ով հաստատել է, որ հայրը սպառնացել է սպանել իրեն։ Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 48-ամյա տղամարդն այդ պահին գտնվում է Երևանի Արամի փողոցի սրճարաններից մեկում։ Արտասահմանից ժամանած 48-ամյա տղամարդը սրճարանում հայտնաբերվել, հոգեկան ներգործության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ |

«Եթե չլիներ խաղաղություն, Վագիվ Խաչատրյանի վերադարձը հնարավոր չէր լինի». Նիկոլ Փաշինյան
9722:36
Ձերբակալվել է օտարերկրացի տղամարդը, ով Երևանում առևանգել էր դստերը ու սպառնացել սպանել (տեսանյութ)
10321:48
Վենսի աշխատակազմը պարզաբանել է՝ ինչո՞ւ է ԱՄՆ-ի փոխնախագահի՝ Ծիծեռնակաբերդ այցի մասին գրառումը հեռացվել
17621:36
«Խաբել, խաբել, էն էլ սե՞նց խաբել». Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)
14721:24
̀«Ոչ թե ԱՄՆ-ն է մեզ տալու 9 միլիարդ դոլար, այլ մենք՝ ԱՄՆ-ին». Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
12020:42
Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով այսօր ՀՀ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են
15120:36
«Վենսը ժխտեց հայոց ցեղասպանությունը». Ապրես Զոհրաբյան
19720:30
«Վարդաշենի վթարային շենքերի վերաբերյալ հարցումներ ենք ուղարկել Երևանի քաղաքապետարան»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
14820:12
