«Մենք երբեք չենք գործելու ՌԴ-ի դեմ, բայց խնդիրներ կարող են առաջանալ». Նիկոլ Փաշինյան
![]() 266 Երեքշաբթի, 10 փետրվարի, 2026 թ., 23:48 «Մենք բոլոր տեղերում, մեր բոլոր գործընկերների հետ կիսում ենք հետևյալ միտքը, որ Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա և չի լինելու մեր օրակարգում, դա բացառված է։ Որևէ մեկը մեզ չի կարողանալու (եթե նույնիսկ փորձի, մինչև հիմա փորձեր չեն եղել) ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ: Մենք գնահատում ենք այն հարաբերությունները, որոնք ունենք»,- վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերության» եթերում: «Հարաբերությունների անձնական մակարդակը նույնպես պակաս կարևոր չէ. ես շատ ուղիղ և ջերմ հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ՌԴ կառավարության ղեկավար Մխայիլ Միշուստինի հետ։ Սա մեր ռազմավարությունն է, մենք երբեք չենք գործելու ՌԴ-ի դեմ»։ Փաշինյանը հայտարարեց նաև, թե այս ամենով հանդերձ՝ իրենք գործելու ենք ՀՀ շահերին համապատասխան, և այստեղ է, որ Ռուսաստանի հետ «խնդիրներ ու հատումներ կարող են առաջանալ»։ |

CENTCOM-ը հայտնել է իրանական նավահանգիստների լիակատար շրջափակման մասին
9411:29
«Իսակովի պողոտայի վրա ընդամենը 3 տեխնիկա էր աշխատում, սակայն այն դարձյալ փակ էր»․ Րաֆֆի Ասլանյան
8511:06
Ինչպես են Սամվել Կարապետյանին բերում Հակակոռուպցիոն դատարան (տեսանյութ)
12411:00
«Այսինքն, եթե նորածնի մայրը հանցանք է անում, անմե՞ղ է դառնում». Դանիել Իոաննիսյան
8610:54
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
10710:48
Ոստիկանական մեծաթիվ զորքեր՝ Հակակոռուպցիոն դատարանի մոտ (տեսանյութ)
10610:36
«Իշխանության ապօրինի գործողությունները, կարմիր գծեր չունենալն այլևս զարմանք չեն առաջացնում»․ Տիգրան Աբրահամյան
11210:18
«Կիլոմետրանոց խցանում՝ «պարզ» վթարի հետևանքով»․ Արթուր Խաչատրյան
14409:42
