«Արդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է ընդունել «պատմությունից ազատված» պետության մոդելը»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թերևս բացառիկ դեպք է, երբ կհամաձայնեմ Փաշինյանի բերված թեզի հետ, ըստ որի՝ այո՛, ՀՀ-ում սպասվող առաջիկա ընտրություններն իսկապես պատմաքաղաքական են։ Ես կասեի՝ քաղաքակրթական, ուլտրացիվիլիզացիոն։
Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե «եկել է այն պահը, երբ մենք կարող ենք դուրս գալ անընդհատ կրկնվող ցիկլից», ամբողջացնում է բոլթոնյան՝ «պատմական կաղապարներից դուրս գալու» հայտնի պնդումը՝ հերթական անգամ վերահաստատելով, թե իրականում ի՞նչ առաքելությամբ է Նիկոլը եկել իշխանության։
Փաշինյանի իշխանության «առաքելությունը» չի սահմանափակվում ներքաղաքական «բարեփոխումներով» կամ կառավարման ոճային փոփոխությամբ ու մոդելավորմամբ, խոսքն այստեղ վերաբերվում է արժեքային վերակոդավորմանը, պատմական հիշողության դեկոնստրուկցիային և ազգային քաղաքականության փոխարինմանը աբստրակտ, գլոբալիստական նարատիվներով։ «Պատմական կաղապարներից դուրս գալը» այս համատեքստում ավելի շատ պատմական պատասխանատվությունից հրաժարում է, քան որևէ այլ բան։
Ուստի առաջիկա ընտրություններն իրականում մի հիմնարար հարցի պատասխան են․ արդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է ընդունել «պատմությունից ազատված» պետության մոդելը, թե՞ դեռևս պահպանում է իր քաղաքակրթական ինքնապաշտպանական իմունիտետը։ Սա է իրական ընտրությունը, և այս իմաստով, այո, դրանք իսկապես պատմաքաղաքական են։ Բայց ոչ այնպես, ինչպես ներկայացնում է գործող ինքնահռչակ «վաշխառուն»:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
408:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
124Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
139Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
134Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
227Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
126Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
132Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
114Երեկ, 19:24