«Թե ինչու են Վենսն ու Թրամփը հիացած Փաշինյանով, պատասխանը Արաքսի ափին է»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պետք չէ նախանձել ՀՀ վարչապետին, հատկապես եթե նրա քայլերը կարող են բարգավաճում և զարգացում բերել մեր երկրին:
Չեմ ասում բերելու են բարգավաճում և զարգացում: Բայց շատ եմ ուզում բարգավաճ ու զարգացած Հայաստան, քանի որ միայն Հայաստանն եմ պատկերացնում իմ տունը: Մոլորակի այլ անկյունում տուն չունեմ և չեմ ուզում ունենալ: Ուզենայի՝ հաստատ կունենայի, նաև այլ երկրի անձնագիր:
Պետք չէ նախանձել Նիկոլ Փաշինյանին, քանի որ, նա դժբախտ ղեկավար է, քանի որ նրա իշխանության տարիներին մենք կրել ենք մեր պատմության ամենամեծ կորուստները, տվել մարդկային հազարավոր զոհեր ու վիրավորներ, մեր ժողովրդի ամբողջ հատված տեղահան է արվել իր հայրենիքից:
Փաշինյանն է ծնկի իջնում Եռաբլուրում, իսկ իր իշխանության տարիներին Հայաստանի գրեթե բոլոր գյուղերում է Եռաբլուր ձևավորվել:
Պատմականորեն, Փաշինյանը Հայաստանի ամենադժբախտ ղեկավարներից է, գուցե ամենադժբախտը, բայց դա գիտակցելու համար պետք է մի պահ նրան պատկերացնել առանց իշխանության:
Մի նեղվեք, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսը բացահայտ Փաշինյանին աջակցեց գալիք ընտրություններում: Վենսը ոչ մի քվե չունի, քվեն ձեզ մոտ է և Դո՛ւք, միայն Դո՛ւք եք ընտրելու ՀՀ վարչապետին գալիք ընտրություններում: Աշխատեք ա՛յդ ուղղությամբ:
Իսկ թե ինչու են Վենսն ու Թրամփը հիացած Փաշինյանով և ինչու են նրանք և ոչ միայն նրանք փափագում Փաշինյանի վերընտրությունը, դրա պատասխանը Արաքսի ափին է: Ամերիկան, որին անձամբ համարում եմ բարեկամ պետություն, որտեղ լինում եմ ամեն տարի, Հայաստանից ստացել է մեր հանրապետության կարևորագույն և ամենաթանկ հողաշերտը: Մեր բարեկամ Ամերիկան 42 կմ երկարությամբ ոտքի տեղ է դրել և հարմարվել Հայաստանի և Իրանի միջև»:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
408:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
124Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
139Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
134Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
227Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
126Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
132Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
114Երեկ, 19:24