«Թե իշխանական խունտայի վերարտադրման ղազագրերը ՀՀ-ի վրա ինչ են նստել, կպարզվի ապագայում»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Հուսով եմ, երբ առնչվում ես նման լուսանկարների, քաղաքական էյֆորիայի պահը ցնդում է։ Ուզում եմ հիշեցնել իշխանական խունտային, որ բացի ԱՄՆ-ից և Հայաստանից՝ ՄԱԿ-ի ռեեստրում ևս 191 պետություն կա։ Օրինակ՝ Թուրքիան և Ադրբեջանը, ի դեպ այս խեղդող ակցանը գործելու է «Թրամփի ուղի» բրենդի տակ։ Վաշինգթոն-Երևան փայատիրական ձևաչափը 74/26 , անկախ այն հանգամանքից, որ դուրս է թողնում տարածաշրջանային այլ դերակատարների, դեռ վերանայվելու է։ Երեկ Նիկոլի Հ1-ին լեղապատառ տրված հարցազրույցը վառ ապացույցն էր այդ բանի։ Վասնզի Մոսկվային էլ է բան խոստացել։ Իսկ ՌԴ-ի պաշտամունքին ուղղված սիրո աղիողորմ խոստովանությունն առոչինչ է, եթե նա՝ Մոսկվան, առարկայական կերպով չշոշափի իր փայաբաժինը։ Եվ եթե ՆՓ-ին թվում է, որ դրա մասին խոսելու են իր հետ, չարաչար սխալվում է։
Իլհամն ընդունել է Նիկոլի գորգամեծարման «չելենջը» (ՆՓ-ի դեպքում մարտահրավեր եզրը չի հնչում) և Վենսի ոտքերի տակ Արցախի հայտնի «Ջրաբերդ» տեսակի գորգ է փռել։ Մենք Սյունիքում ևս գորգագործության և կարպետագործության հին ու բարի ավանդույթներ ունենք։ Եթե սրանց չհեռացնենք գալիք համապետականին, մի օր էլ ականատես ենք լինելու, թե ինչպես Նախիջևանի ինքնավար հանրապետության ղեկավարը Սյունաց գորգեր է փռում ԱՄՆ-ը հաջորդ նախագահի ոտքերի տակ «պատմական Գորիսում» և չի բացառվում, որ դա նույն Ջեյ Դի Վենսը լինի։
Հ.Գ. Ես չեմ մտնում այն բանավեճի մեջ, թե Ջ.Դ. Վենսի այցը լավ էր, թե վատ, որովհետև փաստաթղթային ողջ տրցակը քովս չէ։ Իսկ իշխանական խունտայի ինքնապահպանման և վերարտադրման ղազագրերը ՀՀ-ի վրա ինչ են նստել, կպարզվի մոտ ապագայում»։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
408:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
124Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
139Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
134Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
227Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
126Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
132Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
114Երեկ, 19:24