Չորեքշաբթի, 11 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«ԱՄՆ փոխնախագահի այցով առաջացած ոգևորության պիկին ուզում էի հարցնել` ո՞ւր է տիկին Փելոսին». Վահե Սարգսյան

«ԱՄՆ փոխնախագահի այցով առաջացած ոգևորության պիկին ուզում էի հարցնել` ո՞ւր է տիկին Փելոսին». Վահե Սարգսյան
100
Այսօր, 13:48

Պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ Կոնգրեսի նախկին նախագահ Նենսի Փելոսիին 2022թ. սեպտեմբերին եկավ ՀՀ՝ կրկին բուռն ոգևորություն առաջացնելով հայ հասարակական-քաղաքական շրջանակներում։
Այցից տառացիորեն օրեր անց՝ հոկտեմբերի 6-ին, տեղի ունեցավ Պրահյան դավադիր գործարքը Նիկոլ Փաշինյանի և սեղանի մոտ նստած մյուս եռյակի (Միշել, Ալիև, Մակրոն) միջև։
Դրան հետևեց Արցախի տոտալ շրջափակումը, իսկ Փելոսիի այցի մեկամյակի օրերին՝ 2023թ. սեպտեմբերին, Արցախը ապրեց իր բազմահազարամյա պատմության ամենաողբերգական շրջանը։
Երեկ՝ ԱՄՆ փոխնախագահի այցով առաջացած ոգևորության պիկին, ուզում էի հարցնել՝ ո՞նց է և ո՞ւր է տիկին Փելոսին։ Այսօր տեսա, որ վշտաբեկ լացում է և բարկացած է Վենսի արարքից։
Դե, Վենսին էլ ենք հիշելու և «փնտրելու» նույն հարցադրումով։
Հայտնի չէ միայն՝ ի՞նչ տեսքի և կարգավիճակի Հայաստանում։
Հ.Գ. Իսկ մենք քաղաքականապես և աշխարհում մեր տեղը կունենանք, երբ մեր նաիվ, պարզունակ պատկերացումները մի կողմ դնենք և իսկապես զբաղվենք քաղաքականությամբ, հասկանանք՝ աշխարհը ոնց է կառուցված, և ինչ պետք է անենք մենք՝ որպես անկախ պետություն»։

Աղբյուրը`   Վահե Սարգսյան