«Նախագիծը գալիս է՝ իշխանությանը ոչ հաճո հեռուստաընկերության, ռեպորտաժի վրա սահմանափակում դնելու համար». Գեղամ Մանուկյան
![]() 91 Այսօր, 12:00 «Հասարակության մեջ անհանգստությունն այն է, որ այս նախագիծը գալիս է՝ ընտրությունների ժամանակ ևս մի գործիք տալու, որպեսզի իշխանությանը ոչ հաճո հեռուստաընկերության, ռեպորտաժի վրա դրվի սահմանափակում»,- «Տեսալսողական մեդիայի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու» նախագծի քննարկման ժամանակ, շարունակելով ելույթը, ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Ավելի վաղ ԲՏԱ նախարարն ասել էր. «Փոփոխությունները վերաբերում են օտարերկրյա տիրույթներում, սակայն ՀՀ-ում ցանցային օպերատորների կողմից հեռարձակվող հեռուստաալիքներով ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակությունը կարգավորելուն: Կարգավորող մարմինը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հնարավորություն կունենա սանկցիա կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ, եթե արձանագրվեն առերևույթ խախտումներ՝ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտելու տեսանկյունից»: |

«Թե ինչու են Վենսն ու Թրամփը հիացած Փաշինյանով, պատասխանը Արաքսի ափին է»․ Թաթուլ Հակոբյան
8412:30
Ի՞նչ է իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի դատական ֆարսի ընթացքում (տեսանյութ)
7912:24
19-ամյա Լիաննա Արաբյանը հայտնաբերվել է
10212:18
«Արդյո՞ք սա նշանակում է, որ «Կնքահայրը» ֆիլմը չպետք է հեռարձակվի». Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
10112:12
«Նախագիծը գալիս է՝ իշխանությանը ոչ հաճո հեռուստաընկերության, ռեպորտաժի վրա սահմանափակում դնելու համար». Գեղամ Մանուկյան
9112:00
«Եթե «Եվրոնյուզ»-ը, «Վեստի»-ն լուսաբանում են ընդդիմության հավաքը, դա համարվելո՞ւ է միջամտություն»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
11911:54
«ՀՌՀ-ն հնարավորություն կունենա սանկցիա կիրառել, եթե արձանագրվեն խախտումներ՝ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտելու տեսանկյունից». Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)
9611:42
«Վերջը հասկացա՞ք, թե ինչի մասին է այս TRIPP կոչվածը». Արամ Գևորգյան
9411:24
