«Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք խոստովանություններ արեց»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք, բացահայտ խոստովանություններ արեց։
1. Որքան էլ այս ռեժիմը ճոռոմաբանում էր Հայաստանի ինքնիշխանության մասին, Նիկոլը բացահայտ հրճվանքով կապեց Հայաստանի հետագա գոյությունը օտարերկրյա պետության և այդ պետության կողմից իրականացվելիք լոգիստիկ ծրագրի հետ։
Նման խոստովանությունը Հայաստանի պետականության հյուծման, արտաքին հնարավոր պրոտեկտորատի տակ դնելու և ինքնիշխանության ճգնաժամի վկայությունն է։
Սա շողուլից ընկած պետության արտաքին քաղաքականություն է, որտեղ իրական անկախության և ինքնիշխանության մասին խոսք լինել չի կարող։
2-րդ խոստովանությունը, որ արեց Փաշինյանը, վերաբերում էր Հայ Առաքելական եկեղեցուն։
Եկեղեցու դեմ իր սանձազերծած արշավը, թեպետ ի սկզբանե պարզ էր, որ ունի բացառապես քաղաքական նպատակներ, որոնք քողարկվում էին բարոյագիտական զրույցներով, առաջին անգամ հենց Նիկոլի շուրթերով հիմնավորվեց որպես բացահայտ քաղաքական։
Նիկոլը եկեղեցու դեմ ռեպրեսիաներն ուղիղ խոսքով պայմանավորեց այն հնազանդեցնելու և իրեն ենթարկացնելու ծրագրով։
3. Խոսելով դելիմիտացիայի մասին՝ Փաշինյանը խոստովանեց, որ այն շատ երկար գործընթաց է, ուստի Հայաստանի տարածքում ապօրինի գտնվող ադրբեջանական զորքերը կարող են տասնյակ տարիներ շարունակել տեղակայվել մեր հողերի վրա՝ եթե երբևէ դուրս գան։
4. TRIPP-ի մասին ևս եղան որոշ «էքսկլյուզիվ» տեղեկություններ։ Այսպես, Նիկոլի խոսքից պարզ դարձավ, որ դրա լայնությունը լինելու է առնվազն 500 մետր, այսպիսով օտարերկրյա կառավարմանը կհանձնվի մեր պետական տարածքի մոտ 22 ք.կմ:
5. Ավելին, պարզվում է, կարելի է նաև «պատվերով դելիմիտացիա» անել՝ TRIPP-ին սահմանակից հատվածներում՝ մոտ 1.5 կմ ամեն կողմից (այդ թվում՝ Նախիջևանի):
Այդ դեպքում ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում։
TRIPP-ի համար կարելի՞ է, Ջերմուկի համար՝ ո՞չ»։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
408:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
124Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
139Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
134Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
227Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
126Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
132Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
114Երեկ, 19:24