ԱՄՆ-ն չի պլանավորում զորքերի լայնածավալ դուրսբերում Եվրոպայից

ԱՄՆ-ն իր եվրոպացի դաշնակիցներին հստակեցնում է, որ մոտ ապագայում չի պլանավորում իր ռազմական ներկայության լայնածավալ կրճատում Եվրոպայում, և որ ցանկացած փոփոխություն սահմանափակ կլինի, չորեքշաբթի օրը հաղորդել է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաներին։
Յոթ եվրոպական երկրների աղբյուրների համաձայն՝ Վաշինգթոնը տարեսկզբից ի վեր վստահեցնում է իր գործընկերներին, որ կքննարկվեն միայն նպատակային ճշգրտումները և ռոտացիոն ուժերի աննշան կրճատումը, մինչդեռ ամերիկյան մարտական ստորաբաժանումների և սարքավորումների մեծ մասը կմնա մայրցամաքում։ ՆԱՏՕ-ի երկրների մտահոգությունները սրվել են Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո, ով նախկինում պնդում էր Եվրոպայի պաշտպանության ծախսերը մեծացնելու անհրաժեշտության մասին։
«Մենք կմնանք ներկա», - Politico-ի մեջբերումներով՝ ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը։ Ըստ նրա՝ վարչակազմը եզրակացրել է, որ կայուն Եվրոպան կարևոր է Վաշինգթոնի շահերի համար՝ չնայած «ԱՄՆ-ի ռազմավարական շրջադարձին դեպի Արևմտյան կիսագունդ և Չինաստան»։
Հրապարակումը նշում է, որ ամերիկյան ռազմական ներկայության ապագան կքննարկվի Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։ Միջոցառմանն սպասվում է Փենթագոնի ղեկավարի քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Քոլբիի ներկայությունը։ Աղբյուրների համաձայն՝ նա դաշնակիցներին կհստակեցնի, որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Եվրոպան ավելի նախաձեռնողական քայլեր կձեռնարկի սեփական պաշտպանությունը ամրապնդելու համար, նույնիսկ եթե փոփոխությունները անհապաղ չեն լինի։
Զորքերի հանկարծակի դուրսբերման լրացուցիչ սահմանափակում է ԱՄՆ-ի օրենսդրության պահանջը. Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքի համաձայն՝ ԱՄՆ-ն պարտավոր է Եվրոպայում պահել առնվազն 76,000 զորք։ Ներկայում ԱՄՆ զորակազմը կազմում է մոտավորապես 85,000։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
408:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
124Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
139Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
134Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
227Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
126Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
132Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
114Երեկ, 19:24