«Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է՝․ «Ձերբակալվել է Մասիսի համայնքապետի եղբայրը․
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ձերբակալվել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը: Մեր տեղեկություններով՝ վերջինս մեղադրվում է խարդախության, փողերի լվացման, փաստաթղթեր կեղծելու և մի շարք այլ հանցանքների մեջ:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին մասով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): Վերջինս ձերբակալվել է:
Փաստաբան Գայանե Պապոյանը նշել է, որ Գոռ Համբարձումյանը որևէ կապ չունի մեղադրանքների հետ: «Թյուրիմացություն է, շուտով կպարզվի ամեն ինչ»,- ասել է նա»:

«Տարածաշրջանից պետք է վերացվի օտարերկրացիների ներկայությունը». Ղարիբաբադի
3419:18
«Երեխաները կապ չունեն, թե իրենց ծնողներն ի՞նչ քաղաքական կողմնորոշում ունեն». Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
4419:00
Թուրքիան ու Սիրիան ավարտել են Եփրատ գետի վրա կամրջի շինարարությունը
5118:30
Նարենդրա Մոդիի գրառումը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին
10618:18
«Մարդուն փողոցում թողնելը լուծում չէ»․ Մհեր Կարագոզյան
6717:42
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին
5517:36
«Բարեկեցության բաստիոնի պերճանքն ու թշվառությունը»․ Իրինա Յոլյան (տեսանյութ)
6617:12
Սեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
7116:48