«20 տարի առաջ ի՞նչ խաղեր ես տալիս քո աթոռը պահելու համար»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ատոմակայանը մինչև 2046 թվականը հնարավոր է շահագործել, դրանից 20 տարի առաջ ի՞նչ ես խաղեր տալիս։
Նիկոլ Փաշինյանը փետրվարի 11-ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է․ «Մենք հիմա գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ևս մի փուլ, ենթադրվում է, 10 տարով ևս հնարավոր կլինի երկարացնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը։ Այսինքն՝ եղավ 2036 և 2046. Այդ ընթացքում մենք պետք է կայացնենք որոշումներ։ Մենք նոր ատոմային ռեակտոր ունենալու հարցը քննարկում ենք Ռուսաստանի հետ, Միացյալ Նահանգների հետ, Ֆրանսիայի հետ, Չինաստանի հետ, Հարավային Կորեայի հետ, և մենք բոլոր մեր գործընկերներին թափանցիկ կերպով ասում ենք այդ մասին։ Սա ճակատագրական, ռազմավարական նշանակության որոշումը և որոշում կայացնելիս մենք պետք է համոզված լինենք, թե որ առաջարկն է մաքսիմալ համապատասխանում Հայաստանի Հանրապետության շահերին»։ 20 տարի դեռ կարելի է ատոմակայանը շահագործե;լ, դրանից 20 տարի առաջ ի՞նչ խաղեր ես տալիս ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի հետ, որ նոր ատոմակայանի կառուցման հարցն օգտագործելով՝ նրանցից աջակցություն ստանաս քո աթոռը պահելու համար։ Թե՞ Թուրքիան և Ադրբեջանն են քեզ պարտադրում փակել մեր ատոմակայանը։ Անցած 8 տարում քո կայացրած ճակատագրական, ռազմավարական նշանակության բոլոր որոշումները չեն համապատասխանել Հայաստանի Հանրապետության շահերին, ատոմակայանի վերաբերյալ կայացվելիք որոշումն ինչո՞ւ պետք է համապատասխանի»։

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանին (լուսանկար)
12100:36
Կանարյան կղզիների մոտ 14 միգրանտի դի է հայտնաբերվել
236Երեկ, 21:25
«Այս լուսացույցը, թերևս, ամենալավն է նկարագրում Երևանի երթևեկության վիճակը»․ Հակոբ Կարապետյան
150Երեկ, 19:06
«Ինչու պարզկա ձմեռը միշտ չէ, որ լավ նորություն է էներգետիկ ոլորտի համար»․ Լևոն Ազիզյան
164Երեկ, 16:48
«Բա սակագինն ինչո՞ւ չի իջնում»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
152Երեկ, 16:00
«Շարունակում ենք ուսումնասիրել տարբեր երկրների սահմանադրությունների բնապահպանական բաղադրիչները»․ Օլեգ Դուլգարյան
146Երեկ, 15:06
Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
171Երեկ, 10:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
162Երեկ, 09:42