«Որպեսզի Հայը «Ֆեյսբուք»-ից դուրս գա ու պաշտպանի իր ինքնությունը, պիտի գնա Պատարագի». Անի Թովմասյան

Երգչուհի Շպռոտը՝ Անի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Որպեսզի Հայը «Ֆեյսբուք»-ից դուրս գա ու սկսի պաշտպանել իր Ինքնությունը և Եկեղեցին, առաջինը պիտի Հայը գնա Պատարագի:
Հետո Պատարագից գա ու Հայը պիտի կարդա պատմիչ Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» գիրքը:
Հետո դրան զուգահեռ սկսի Ավետարանները կարդալ:
Հետո Պարտադիր Հայը պիտի գնա Աստվածաշնչի սերտողության դասերի ՝ շաբաթը 1 օր:
Հետո սկսում է Հայը կարդալ իր Հայ մեծերին՝ Շնորհալի, Նարեկ, Մանդակունի, Այգեկցի (բոլորը հոգևորական են):
Հետո անցնում ես ոչ Հայ Սրբերին՝ Հովհան Ոսկեբերան, Կյուրեղ Երուսաղեմացի, հետո ըստ ցանկության՝ Անտոն Անապատական:
Հետո հանկարծ Ինքնության հրաշալի զգացումը գալիս ա։ Ու դառնում ես իսկական Հայ։ Պատարագի շարականները ականջդ սովորում է և կամաց սկսում ես երգչախմբի հետ երգել։ Հետո բարիշում ես Հոգևորականների հետ։
Հետո մտերմանում Եկեղեցու անծանոթ ժողովրդի հետ։ Հետո նրանք դառնում են քո Ընտանիքը։ Հետո ցանկություն է գալիս օգնել նեղյալներին։ Հետո Մեսրոպ Մաշտոցի գիրքն ես կարդում ու վերջնական սիրահարվում ես Հայ ազգի լավ կողմերին։ Սկսում ես հայկական Հին պարեր սովորել։ Զգում ես էտ Պարերի միասնական ուժը։
Հետո մի օր Հայ Քրիստոնյա ես զարթնում։ Ու հասկանում ես, որ Ինքնությունդ վտանգված ա։ Մեղավորներ ես փնտրում, հետո հենց մեղավորին գտնում ես, արցունքով ապաշխարում ես, որովհետև մեղավորը Ինքդ էիր»:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
408:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
124Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
139Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
134Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
227Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
126Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
132Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
114Երեկ, 19:24