«Հակոբ Հակոբյանով չի սկսվել Դաշնակցության ատողների շարքը, նրանով չի ավարտվելու»․ Գեղամ Մանուկյան
![]() 202 Հինգշաբթի, 12 փետրվարի, 2026 թ., 12:54 «Այսօրվա քննարկումն իրականում դաշնակցության հետ կապ չունի․ ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի վարքի մասին է, ոչ թե մի հարցազրույցի, որ Հակոբ Հակոբյանն ունեցել է ու դաշնակցության մասին բան է ասել, մենք էլ նեղվել ենք։ Հակոբ Հակոբյանով չի սկսվել Դաշնակցության ատողների շարքը, Հակոբ Հակոբյանով չի ավարտվելու, հիշեք՝ ցարերից ու սուլթաններից սկսած քանի ատող ուներ ու հիմա քանի ատող ունի Դաշնակցությունը»,- այսօր ԱԺ-ում ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին նախագծի քննարկամն ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Իրականում մեր վեճը ոչ թե անձի ու մտավորականի հետ է, այլ հեռուստատեսության հանձնաժողովի անդամի, որը ոչ թե տեսակետ է հայտնել, այլ դարձել է քաղաքական իշխանության քարոզչական գործիք։ Լոկ դաշնակցության դեմ չի, որ Հակոբ Հակոբյանը հեռուստաեթերում խոսել է, խոսել են բոլոր թեզերի մասին, որոնք ամեն առավոտ հելնում ա Նիկոլ Փաշինյանը և ասում։ Դե իշխանության քարոզչամեքենան ունի մի հատ ցուցակ, Հ1-ում կարելի է մի հատ հանրակացարան սարքել, որ Պետրոս Ղազարյանի մոտ գնացողները մնան այնտեղ, 2 օրը մեկ չգնան գան։ Հիմա հարց պարոն Հակոբյանին՝ «Գարուն»-ում կարո՞ղ է վեճի նյութ դարձնեիք, որ Հայոց ցեղասպանության թեման կոմունիստներնն ու Չեկան են փաթաթել մեր ժողովրդի վզին»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։
|

«Ռիսկ չեն անում հումանիտար օգնություն ուղարկել Իրան»․ Անդրանիկ Թևանյան
14801:06
«Աստված դեմ է, որ մարդը դիմի գուշակներին իր ապագան իմանալու համար». Արմեն Հարեյան
12500:48
Թրամփն սպառնացել է աննախադեպ հետևանքներով, եթե Իրանը չականազերծի Հորմուզի նեղուցը
23500:35
Իրանը քայլեր է ձեռնարկում Հորմուզի նեղուցն ականապատելու ուղղությամբ. #CBS_ News
37100:29
«Պետությունը «ռազբոյնիկից» իր քաղաքացիներին իրավական մարմիններով չպաշտպանի՞»․ Վարդան Հունանյան (տեսանյութ)
14000:12
«Վատիկանի գրադարանում Փաշազադեին են հանձնել մեզ վերաբերող բացառիկ սկզբնաղբյուրներ». Արթուր Ղազարյան
18000:06
Դոնալդ Թրամփը չի բացառում Իրան ցամաքային ներխուժման հնարավորությունը
249Երեկ, 23:59
«Զինվորականները խորտակել են իրանական նավերը, որովհետև դա ավելի զվարճալի է». Թրամփ (տեսանյութ)
291Երեկ, 23:11
