«Խաղաղությունն առանց ուժեղ պետության կոչվում է հանձնվել»․ Սամվել Կարապետյան
![]() 222 Հինգշաբթի, 12 փետրվարի, 2026 թ., 15:54 «Մեր պատիվը, մեր միասնականությունը և արժանապատվությամբ լի կյանքը վերականգնելու համար՝ ես հպարտությամբ հայտարարում եմ իմ թեկնածությունը Հայաստանի վարչապետի պաշտոնի համար»․ այս մասին ֆեյբուքյան էջում հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Սամվել Կարապետյանը՝ կից ԱԲ միջոցով ստեղծված տեսանյութով ներկայացնելով ուղերձը։ «Ինձ կալանավորելով, կալանքի տակ պահելով «փոքրիկ խմբակ»-ը կարծում էր, որ կլռեցնեն, կմեկուսացնեն ոչ միայն ինձ, այլ Հայաստանի ձայնը՝ մեր ժողովրդի ձայնը, մեր քաղաքացու ձայնը։ Բայց նրանք հերթական անգամ սխալվեցին ու ձախողեցին։ Հիմա մեր ձայնն ավելի բարձր է հնչում։ Այսօր ևս մեկ անգամ հաստատում ենք, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը վերջնականապես փոխվել է ու «փոքրիկ խմբակ»-ն արդեն ուժ չունի իր թուլացած դիրքերը վերականգնելու համար։ Ժողովուրդը դժգոհ է իշխանություններից։ Հասարակության մեծ մասը վերջնականապես հիասթափված է, քանի որ իշխանությունը ձախողել է ամեն ինչ։ Մեր երկրին ամեն տեսակի արհավիրք, դժբախտություն ու թուլություն բերածները վերջին շրջանում միայն խոստանում են ու խոսում եմ մի բանից՝ թույլ խաղաղությունից։ Խաղաղությունն առանց ուժեղ պետության՝ կոչվում է հանձնվել։ Մենք ուզում ենք խաղաղություն, ուզում ենք ուժեղ և արժանապատիվ խաղաղություն։ Աշխարհում ոչ մի երկիր չի կարող իրական խաղաղության մասին բանակցել՝ խաղաղություն աղերսելով»,- մասնավերապես նշվում է ուղերձում։ Աղբյուրը` Սամվել Կարապետյան |

«Ռիսկ չեն անում հումանիտար օգնություն ուղարկել Իրան»․ Անդրանիկ Թևանյան
12601:06
«Աստված դեմ է, որ մարդը դիմի գուշակներին իր ապագան իմանալու համար». Արմեն Հարեյան
11200:48
Թրամփն սպառնացել է աննախադեպ հետևանքներով, եթե Իրանը չականազերծի Հորմուզի նեղուցը
20900:35
Իրանը քայլեր է ձեռնարկում Հորմուզի նեղուցն ականապատելու ուղղությամբ. #CBS_ News
32400:29
«Պետությունը «ռազբոյնիկից» իր քաղաքացիներին իրավական մարմիններով չպաշտպանի՞»․ Վարդան Հունանյան (տեսանյութ)
13000:12
«Վատիկանի գրադարանում Փաշազադեին են հանձնել մեզ վերաբերող բացառիկ սկզբնաղբյուրներ». Արթուր Ղազարյան
17200:06
Դոնալդ Թրամփը չի բացառում Իրան ցամաքային ներխուժման հնարավորությունը
231Երեկ, 23:59
«Զինվորականները խորտակել են իրանական նավերը, որովհետև դա ավելի զվարճալի է». Թրամփ (տեսանյութ)
266Երեկ, 23:11
