Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը կմիավորվե՞ն. «Հրապարակ»
![]() 174 Երեքշաբթի, 17 փետրվարի, 2026 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է. «Չնայած իշխանությունը փորձում է քարոզչական վակուում առաջացնել՝ տպավորություն ստեղծելով, թե միայն իրենք են ու իրենց սարերը, քաղաքական դաշտն ամայի է, ընդդիմությունը՝ մեռած, սակայն այս օրերին ընդդիմադիր դաշտում ակտիվ վերադասավորումներ են ընթանում, բանակցություններ։ Նոր միավորներ են ձևավորվում։ Փետրվարի 15-ին տեղի է ունեցել «Մայր Հայաստան» կուսակցության համագումարը, և կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Թևանյանի խոսքով՝ իրենք փորձել են լայն ընդդիմադիր կոնսոլիդացիա ապահովել և ընտրություններին մասնակցել մեկ ընդդիմադիր բևեռով, սակայն չի հաջողվել, ուստի, նրա խոսքով՝ «Մայր Հայաստանն» իր գաղափարներով հարստացնելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը՝ դառնալով համահեղինակ։ Տեղեկացանք, որ արդեն բանակցություններ են սկսվել նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Նույն պլատֆորմով մասնակցելու մասին ավելի վաղ հայտարարել էր նաև «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը»: |

«Արմատական լիբերալներին շնորհավորելուց առաջ պետք է մտածել հետևանքների մասին»․ Գարիկ Քեռյան
8802:06
«Քոչարյանը ջուր է լցնելու Նիկոլի ջրաղացին»․ Միհրան Հակոբյան
11400:48
«Այսօր ձերբակալված եք, բայց հունիսի 7-ին նաև ձեր պայքարի շնորհիվ կունենանք ուժեղ Հայաստան»․ Ալիկ Ալեքսանյան
11300:30
ԱԺԲ-ի վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է
14000:24
«Կանանց իրավունքները պաշտպանող տասնյակ կոնվենցիաներ և զրո գործածություն ՀՀ-ում»․ Նարե Սիմոնյան
16400:01
«Պապիկյա՛ն, գնա Ասրյանի ձեռքը բռնի, միասին հեռացե՛ք պաշտոններից»․ Ոսկան Սարգսյան
181Երեկ, 23:42
«Կնոջ իրավունքները չեն կարող պայմանավորված լինել իշխանությանը մոտ կամ ընդդիմադիր լինելով»․ Անուշ Պողոսյան
131Երեկ, 23:30
«Մի դեպքում տրամադրվել է դրամական միջոց, մյուս դեպքում խոստացվել է ծառայության մատուցում»․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
179Երեկ, 23:00
