«Մակրոնը Ֆրանսիայի միակ նախագահն է, որ պետական այց չի կատարել Հայաստան»․ Հակոբ Բադալյան
![]() 103 Այսօր, 18:42 Ֆրանսիայում Հայաստանի Պատվո հյուպատոսը հայտարարել է, որ նախագահ Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ երկօրյա այցով: Նա հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ և կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովին: Հիշեցնեմ, որ Մակրոնը առայժմ Ֆրանսիայի միակ նախագահն է, որ Հայաստանի անկախությունից ի վեր պետական այց չի կատարել Հայաստան: Մակրոնը պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից: Նրանից առաջ նախագահներ Շիրակը, Սարկոզին և Օլանդը իրենց նախագահության ընթացքում պետական այցով եղել են Հայաստանում: Պետական այցը օտարերկրյա պետությունների ղեկավարների այցերի բարձրագույն մակարդակն է, որի ընթացքում քաղաքական բովանդակությանը տրվում է առանձնահատուկ նշանակություն: Իհարկե Հայաստանի անկախության շրջանում եղել է նաև նախագահ Միտերանը, բայց նա հրաժեշտ է տվել իր պաշտոնին 1995 թվականին, այսինքն Հայաստանի անկախանալուց չորս տարի անց, որից երեք տարիներին եղել է արցախյան առաջին պատերազմը և պարզ է, որ այդ ընթացքում Միտերանը չէր ժամանի ռեգիոն»»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Մակրոնը Ֆրանսիայի միակ նախագահն է, որ պետական այց չի կատարել Հայաստան»․ Հակոբ Բադալյան
9418:42
«Ցուցադրական դատավարություններով՝ Ալիևը վրեժ է լուծում Ղարաբաղյան առաջին պատերազմում պարտության համար»․ #DW
10218:36
«Հայաստանի որոշ դատավորներ իրենց օժտել են կաթողիկոսական իշխանությամբ»․ Տեր Մաղաքիա
8518:24
Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում
7918:12
«Ուկրաինան պատրաստ է իրական փոխզիջումների, բայց ոչ անկախության և ինքնիշխանության գնով»․ Զելենսկի
14417:55
«Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու համար»․ Արցախի ԱԺ
11717:42
«Իրանը ծրագրում է 2-3 օրվա ընթացքում ԱՄՆ-ի հետ համաձայնագրի նախագիծ պատրաստել»․ Արաղչի
13617:27
«ՌԴ-ն սկսել է հավասարը հավասարի ձևաչափով շփվել ՀՀ-ի հետ»․ Արամ Սարգսյան
9117:06
