«Քաղաքացիներն ահազանգում են, որ էլեկտրաէներգիայի համար վճարել են կրկնակի, եռակի»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև զանգերի և նամակների միջոցով ահազանգում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեկտեմբեր և հունվար ամիսներին էլեկտրաէներգիայի համար վճարել են անհամեմատ ավելի շատ՝ կրկնակի, եռակի։
Նույնիսկ այն քաղաքացիների դեպքում, որոնք այս ամիսներին մեծամասամբ բացակայել են տանից, կազմել է բավականին մեծ գումար։
Սա տարակուսանք է առաջացրել հանրության շրջանում։ Այդ ինչպե՞ս են հաշվել էլեկտրաէներգիայի դիմաց վճարման հաշիվներն այն դեպքում, երբ սպառման ծավալների փոփոխություն չի եղել։
Ինչպես Էրեբունի համայնքում օրեր շարունակ էլեկտրականության անջատման և փոխհատուցման անհրաժեշտության, այնպես էլ այս հարցով դիմել էի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Խնդրի վերաբերյալ ՀԾԿՀ-ն տվել է ոչ բավարար պատասխան՝ հայտնելով, որ 2026 թվականի հունվար ամսին Հանձնաժողով ներկայացվել է նմանօրինակ ընդամենը 1 դիմում։
Հետևողական եմ լինելու, որպեսզի հարցն, ի վերջո, պարզաբանվի։ Մեր հայրենակիցները թալանի միջոց չեն»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
28903.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
28803.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
32503.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
34603.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
29703.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
102102.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
38701.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
129901.09.2026, 18:06