Լարված իրավիճակ թիվ 143 մանկապարտեզում. ծնողները բողոքի ակցիա են իրականացնում

Երևանի թիվ 143 մանկապարտեզի սաների ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել։ Նրանք բողոքում են, որ տնօրենի նախկին պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը, որը երեխաներին հատկացված սննդի յուրացումների, կաշառք ստանալու, աշխատավարձերի յուրացման դրվագներով է անցնում, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, ՔՊ–ական Տիգրան Գաբրիելյանի՝ փետրվարի 19-ի կարգադրությամբ վերանշանակվել է նախկին աշխատանքին: Այս մասին հայտնում է «Նյուզ»-ը
«Իրավիճակը մանկապարտեզում լարված է։ Տնօրեն Ռուզաննա Դանիելյանը ընդունեց ծնողներին, որոնցից մեկը նշեց. «Դուք ձեր դեմ հարուցված քրեական գործի մասին ի՞նչ կասեք, մեզ բոլորիս մտահոգում է դա։ Նորմա՞լ է, որ մեր երեխաները լարվածության մեջ մնան»։
Տնօրենը հրաժարվեց խոսել լրագրողների ներկայությամբ, ասաց, որ ուզում է հանդիպել միայն ծնողների հետ և դուրս եկավ սենյակից։
Հիշեցնենք, որ ներկայումս Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 435 և 436-րդ հոդվածների 1-ին մասերով, ինչպես նաև 256 -րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական վարույթը: Խոսքը կաշառք ստանալու, կաշառք տալու և իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ վստահված գույքը հափշտակելու հանցակազմերի մասին է։
Այս գործով Ռ. Դանիելյանի դեմ հաղորդում են ներկայացրել մեկ տասնյակից աշխատակիցներ:
Թե ինչ կարգավիճակ ունի այս գործով Ռ. Դանիելյանը, Հակակոռուպցիոն կամիտեն դեռևս չի հայտնել»,- գրել է լրատվամիջոցը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում մանկապարտեզում աղաղակող խախտումներ էին բացահայտվել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

«Նիկո՛լ Փաշինյան, ինչպե՞ս կարող էր դիմադրել այդ զինվորը, երբ մեր հայրենակցի կողմից արդեն չեզոքացվել էր». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
3714:54
«Սա Ադրբեջանին հաճոյանալու «պրոֆեսիոնալ կեցվածք» է». Հակոբ Բադալյան
4914:18
Երևանում ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց
5614:06
«Փոխանակման մասին քննարկումներ այս պահին չեն կարող լինել». Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
7611:11
ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5911:06
«Հանգստյան օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8310:24
«Քաոս՝ թիվ 57 մանկապարտեզում. աշխատանքից ազատման դիմումներ են պարտադրում կոլեկտիվի հներին». Սյուզի Բադոյան
10010:00
Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան․ «Հրապարակ».
9209:06