«Երբ 8 տարում ոչ մի ենթակառուցվածք չի կառուցվում՝ դա կառավարման ցածր մակարդակի «արդյունքն» է»․ Վահրամ Մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ասֆալտի փոսերի վրա էլ համառորեն չենք ցանկանում տեսնել մեր համար մեկ խնդիրը։
Շատերը համոզված են, թե մեր երկրին ամենամեծ վնասը պատճառած և մինչ օրս պատճառող խնդիրը կոռուպցիան է։ Բայց իրականում կոռուպցիայից հարյուրապատիկ ավելի մեծ վնաս կարող է հասցնել մեկ այլ երևույթ՝ անորակ, անարդյունավետ և անգրագետ կառավարումը։
Երբ ութ տարվա ընթացքում ոչ մի ենթակառուցվածք չի կառուցվում, նույնիսկ հետիոտնային անցում չի կառուցվում, դա ոչ թե ֆինանսների բացակայության կամ կոռուպցիայի հետևանք է։ Դա կառավարման ցածր մակարդակի «արդյունքն» է։
Ասում են՝ 30 տարի բանակը թալանել էին։ Այո՛, բայց 44-օրյա պատերազմի ընթացքում՝ անորակ, անարդյունավետ և անգրագետ կառավարման հետևանքով բանակին հասցվեց այնպիսի վնաս, որը, առանց չափազանցության, հարյուրապատիկ գերազանցեց այդ 30 տարվա ամբողջ թալանը։
Բոլոր պատմական ժամանակներով ապացուցված փաստ է՝ անարդյունավետությունը շատ ավելի կործանարար է, քան կոռուպցիան։
Կոռուպցիոն գործերով՝ հազար դոլարի համար դատում են ու նստեցնում, բայց երբ միլիարդների մսխում ու փոշիացում է տեղի ունենում, հանկարծ պարզվում է՝ ոչ ոք մեղավոր չի - հո ինադու չեն արել»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
28903.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
28803.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
32503.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
34603.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
29703.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
102102.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
38701.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
129901.09.2026, 18:06