Շաբաթ, 21 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«ԲԴԽ-ին հորդորում եմ զբաղվել իր առաքելությամբ, ոչ թե խոսքի ազատության սահմանափակման փորձերով»․ Տիգրան Աթանեսյան

«ԲԴԽ-ին հորդորում եմ զբաղվել իր առաքելությամբ, ոչ թե խոսքի ազատության սահմանափակման փորձերով»․ Տիգրան Աթանեսյան
85
Երեկ, 23:00

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բարձրագույն դատական խորհրդի փաստաբանների հասցեին արված հրապարակային կշտամբանքին կարող եմ պատասխանել միայն հետևյալ կերպ՝ եթե ԲԴԽ-ն գտնվեր իր բարձունքի վրա, ապա շատ փաստաբաններ միգուցե ավելի մեղմ արտահայտվելու ցանկություն կունենային դատական իշխանության մասին: Բայց կոնկրետ հիմա ԲԴԽ կազմում կա դատավոր, ով քաղաքացիական դատավարությունը շփոթել է հայրապետական իշխանության հետ: Ուստի ԲԴԽ-ին հորդորում եմ զբաղվել իրենց սահմանադրական առաքելությամբ, այլ ոչ թե փաստաբանների խոսքի ազատության սահմանափակման սին փորձերով»:

Աղբյուրը`   Տիգրան Աթանեսյան