«Հորդորում ենք զերծ մնալ դատավորների մասին արատավորող տեղեկություններ և վիրավորանք պարունակող հրապարակումներից»․ ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ․ «Հորդորում ենք զերծ մնալ դատավորների մասին արատավորող տեղեկություններ և վիրավորանք պարունակող հրապարակումներից։
Անհանգստությամբ ենք արձանագրում վերջին շրջանում փաստաբանների կողմից դատավորների հասցեին սոցիալական ցանցերում հրապարակվող մի շարք գրառումներ, որոնք ոչ միայն չեն բխում մասնագիտական էթիկայի նորմերից, այլ նաև դատավորի հեղինակությունը և ողջ դատական համակարգը վարկաբեկելու միտում են ենթադրում։
Բարձրագույն դատական խորհուրդը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, ապահովում է դատավորների անկախության երաշխավորումը և դատական իշխանության համբավի պաշտպանությունը։
Խիստ մտահոգիչ է, երբ արդարադատության իրականացմանը մասնակցող մեկ այլ կարևոր ինստիտուտի՝ փաստաբանական համայնքի որոշ ներկայացուցիչներ հանրային հարթակներում սեփական դատողությունները որպես բացարձակ ճշմարտություն հրամցնում են հանրությանը։
Հատկանշական է, որ այդ փաստաբաններն իրենց ապահովագրելու նպատակով երբեմն օգտագործում են «իմ կարծիքով», «թվում է», «ես գտնում եմ» անվտանգության բարձիկ հանդիսացող ձևակերպումներ։
Միևնույն ժամանակ սոցիալական հարթակներում մեծ լսարան ունեցող փաստաբանները հաջողությամբ կիրառում են հետևյալ կանխատեսելի սխեման՝ դատավորների մասին սեփական դատողությունների հրապարակում, դատավորների լուսանկարների հանրայնացում, մամուլի միջոցով տիրաժավորում, սոցհարթակային քննարկման առիթ, որն ինչ-որ փուլից վերաճում է այլ թեմաներով քննարկման։
Նկատենք, որ այդ կանխատեսելի սխեման օգտագործում է նաև փաստաբան, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ խոսքի ազատությունը չի կարող և չպետք է օգտագործվի դատավորների նկատմամբ չհիմնավորված մեղադրանքներ ներկայացնելու և նրանց թիրախավորելու նպատակով։
Այս երևույթները ոչ միայն վտանգում են դատական իշխանության ինքնուրույնությունը, այլ նաև խոչընդոտում են արդարադատության արդյունավետ իրականացմանը։
Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի է համարում նման մոտեցումները և կոչ է անում արտահայտվելիս առաջնորդվել մասնագիտական պատշաճ վարքագծի, փոխադարձ հարգանքի և պատասխանատվության սկզբունքներով, առաջնորդվել այն գիտակցումով, որ արդարադատությունը բոլորինն է և դրա արդյունավետության համար պատասխանատու ենք բոլորս»։

«Միջադեպի մասնակից տղամարդու նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք». ՔԿ
5200:42
«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
65Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
62Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
116Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
64Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
85Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
69Երեկ, 22:12
Ռուսաստանի զինված ուժերը Խերսոնի մարզում հրադադար կհաստատեն հոկտեմբերի 27-ից
138Երեկ, 21:30