«ԲԴԽ հայտարարության բովանդակությունն անընդունելի է»․ Ռուբեն Մելիքյան
![]() 178 Ուրբաթ, 20 փետրվարի, 2026 թ., 22:12 Փաստաբան Ռուբեն Մելիքյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ԲԴԽ-ի հայտարարությանը՝ ընդգծելով, որ այն անընդունելի է։ «Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի հայտարարություն է արել․ անթաքույց ձևով փորձ է արվում լռեցնել փաստաբաններին, իրավապաշտպաններին, իշող ռեժիմի ապօրինությունների մասին բարձրաձայնողներին․․․ Այսինքն՝ չենք կարող քննադատե՞լ, եթե քաղաքացին, փաստաբանը որևէ վիրավորանք թույլ չի տալիս, անձնական որակումներ չի տալիս, արատավորող տեղեկություն չի տալիս, որտե՞ղ է գրված, որ իրավունք չունենք քննադատելու։ Սա փաստաբանությանը լռեցնելու, փաստաբաններին հատկապես, ինչպես նրանք են նշում իրենց հայտարարության մեջ, լսարան ունեցող փաստաբանների նկատմամբ ռեպրեսիվ քայլեր ձեռնարկելու սպառնալիք է, անընդունելի սպառնալիք է, և ես կարծում եմ, որ սրան պետք է արձագանքել շատ հստակ։ Դատական իշխանությունը իրավունք չունի փաստաբաններին պարտադրի, թե ինչպես իրենք կարող են իրենց պաշտպանյալների շահերը պաշտպանել։ Եվ առհասարակ լավ կլինի, որ մարդիկ իրենց հեղինակության մասին մտածեն ոչ թե օրենքի արգելքներով, այլ բովանդակային առումով»,- նշել է փաստաբանը։ Աղբյուրը` Ռուբեն Մելիքյան |

«Սա հարված է հայկական ինքնությանն ու հոգևոր ներկայությանը տարածաշրջանում»․ Հովիկ Ավանեսով
2417:24
«280 միլիոն դրամ համայնքային բյուջեից մսխվել է նման աշխատանք կատարելու համար»․ Սարգիս Տեր-Եսայան
5417:12
«Շրի Լանկայի օդանավակայանում 22 բուդդայական վանականների են ձերբակալել՝ 110 կգ թմրանյութով»․ #DailyMirror
8817:03
«Նիկոլ Փաշինյանը փորձում է համատարած վախ սերմանել»․ Ոսկան Սարգսյան
9716:12
«Ավելի լավ է՝ լռի՛. մարդու սիրտ է խառնում արդեն»․ Ալեն Սիմոնյանը՝ Սաթիկ Սեյրանյանին
14316:00
«ՔՊ-ի քարոզիչներին նոր հանձնարարական է իջել»․ Արթուր Դանիելյան
15115:48
«Մեր լրագրողին ասուլիսին ներս չթողեցին»․ Հռիփսիմե Ջեբեջյան (տեսանյութ)
13615:42
«Ամբողջ Նիկոլ Փաշինյանը՝ մի գրառման մեջ»․ Վահագն Ավագյան
12815:30
