Չորեքշաբթի, 25 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես

«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես
105
Այսօր, 18:42

«Պետական պաշտոնյաներն իրենց բանուգործը թողած՝ զբաղվում են նրանով, ինչով իրենք չպետք է զբազվեին, դա վկայում է պետական համակարգի ոչ նորմալ գործելու մասին․ առողջապահության նախարարը բժիշկ չէ, պաշտպանության նախարարը զինվորական չէ․․․»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը։

«Եվ տեսնում ենք՝ ԱԺ փոխխոսնակը իր ծնողի տարիքի Վեհափառ Հայրապետին կարող է ավազանի անունով դիմել և անհարգալից վերաբերմունք արտահայտել եկեղեցականների նկատմամբ՝ ասելով, թե նրանք օլիգարխների են ենթարկվում, КГБ-ի գործակալներ են․․․, բայց իրենց ասածներն իրենց արածներին չեն համապատասխանում, թող իրենք զբաղվեն իրենց պարտականություններով, երկրի անվտանգությամբ ու տնտեսությամբ, իրենց խոստումների կատարմամբ․․․ Ռուբեն Ռուբինյանը Վեհափառին «Կտրիճ» է ասում, իրեն էլ շատերը Քըլըչ մականունով են դիմում, բայց ես ինձ իրավունք չեմ վերապահի իրեն այդպես դիմել․․․ Մենք խտրական վերաբերմունք չունենք, բայց մեր նկատմամբ մեր հայրենիքում խտրական վերաբերմունք կա»,- ընդգծեց Տեր Վրթանեսը։

«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունուվ են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես