«Բժշկական համքարությունը կկարողանա՞ հասնել անսանձ պաշտոնյայի պաշտոնանկությանը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Առողջապահության փոխնախարարը այսպեսասած «ռիլով» ծաղրում է բժիշկներին, հետո՝ կա՛մ հուշում են, կա՛մ ինքն է ավելի ուշ հասկանում արածը, ու ջնջում տեսանյութը, թեև այն արդեն տարածված է ցանցերում:
Այստեղ կարևոր եմ դիտարկում երկու հանգամանքի հանդեպ ուշադրությունը:
Նախ, փաստացի սա վկայում է այն անկաշկանդ ամենաթողության մասին, որ այսպես կոչված «սոցցանցային» կյանքում ունեն պետական բարձրաստիճան պաշտոնյաները: Հակառակ պարագայում, նրանք ոչ թե կանեն՝ հետո կհեռացնեն, այլ տասն անգամ կմտածեն՝ մինչև որևէ խոսք ասելը կամ որևէ կադր նկարելը: Բայց, ըստ երևույթին բոլորին տրված է կամ սոցցանցային անսանձ ակտիվության քարտ-բլանշ՝ բարձրագույն մակարդակով, կամ համակարգում այն աստիճան անպատասխանատվության մթնոլորտ է, որ ցանկացածը կանի այն, ինչ մտքով անցնի: Սա ըստ էության նշանակում է, որ Հայաստանում իսպառ բացակայում է պետական պաշտոնյայի վարքականոնի նվազագույն մշակույթ անգամ: Թեև, սա զարմանալի չէ, եթե դիտարկում ենք բարձրագույն պաշտոնյայի քաղաքական վարքագիծն ու բառամթերքը թե սոցցանցում, թե դրանից դուրս:
Ուշադրության արժանի մյուս հանգամանքը հետևյալն է. բժշկական համքարությունը կունենա՞ բավարար կազմակերպվածության մակարդակ, անսաննձ պաշտոնյայի պաշտոնանկության հասնելու համար: Իհարկե ամենևին միամիտ պետք չէ լինել, մտածելու համար, թե նրա փոխարեն նշանակվելու է որակապես և աշխարհայացքով որևէ այլ մեկը: Բայց այստեղ նաև մասնագիտական արժանապատվության հարց է, իմ սուբյեկտիվ գնահատմամբ:
Բայց, բնականաբար նաև ոլորտի մասնագետների ինքնակազմակերպման մակարդակի հարց: Իսկ այդ առումով, Հայաստանում իհարկե կան լրջագույն բացեր բոլոր ոլորտներում: Այսպես ասած քաղաքակիրթ աշխարհում այդ հարցերը լուծվում են օրինակ արհմիությունների մեխանիզմի առկայությամբ: Սակկայն գիտենք, որ Հայաստանում մեծ հաշվով բացակայում է այդ մեխանիզմի լայն առկայությունը: Ի դեպ, սա թերևս պետք է լինի Հայաստանի համակարգային արդիականացման օրակարգի կարևոր կետերից»:

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
183Երեկ, 09:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
224Երեկ, 02:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
217Երեկ, 01:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 00:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
17324.10.2026, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
16324.10.2026, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
16224.10.2026, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
14524.10.2026, 22:54