«Խնդրում եմ իրականացնել անհապաղ ստուգում թիվ 153 մանկապարտեզում»․ Կարինե Թորոսյան

«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Կարինե Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեսնես Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը տեղյա՞կ է, թե ինչպես է աշխատում իր ղեկավարած կառույցի թեժ գիծը։
Զանգահարել եմ՝ տեղեկացնելով, որ ահազանգ կա մանկապարտեզի խոհանոցում ենթադրյալ հակասանիտարական վիճակի վերաբերյալ։ Փոխանակ ասեն՝ «Շնորհակալ ենք, կստուգենք», սկսվում է հարցերի շարքը.
․ Նշեք բողոքողի անուն-ազգանունը
․ Գրավոր դիմեք
․ Պարտադիր պետք է մանկապարտեզի ՀՎՀՀ-ն։
Հարց է առաջանում՝ եթե սովորական ծնող է զանգահարում, նա որտեղի՞ց պետք է իմանա մանկապարտեզի ՀՎՀՀ-ն։
Եվ ինչո՞ւ պետք է քաղաքացուն ուղղորդեն գրավոր դիմի, եթե առկա է թեժ գիծ՝ բանավոր ահազանգեր ընդունելու համար։
Թեժ գիծը ստեղծված է արագ արձագանքելու համար, ոչ թե քաղաքացիներին բյուրոկրատական գործընթացների մեջ գցելու։
Եթե յուրաքանչյուր ահազանգ նման կերպ «ֆիլտրվի», ապա ստացվում է, որ համակարգը ավելի շատ խոչընդոտում է, քան կանխում վտանգները։
Հանրային ձևով դիմում եմ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրում եմ իրականացնել անհապաղ ստուգում 153 մանկապարտեզում»։

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
49Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
73Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
70Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
130Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
96Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
104Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
87Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
121Երեկ, 18:36