«Ես հիմա պետք է նայեմ մի մարդու, որն ուղղակի մասնակից է եղել իմ ապօրինի կալանքին». Ռոբերտ Քոչարյան
![]() 172 Ուրբաթ, 27 փետրվարի, 2026 թ., 12:00 Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Պետրոսյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: «Ապօրինի կալանքի տակ էի գոյություն չունեցող հոդվածով: Այդ ժամանակահատվածի մեծ մասը եղել է նախաքննական փուլ: Դատական նիստերի ժամանակ սա ներկայացնում էր քննչական խմբի ղեկավարը: Հիմա, ներկա դատախազը սրա հետ առնչություն ունի, թե ոչ: Ես հիմա նստած պետք է նայեմ մի մարդու, նրա հայտարարություններին, որն ուղղակի մասնակից է եղել իմ ապօրինի կալանքին»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ շարունակելով. «Փաստաբանները բոլոր նիստերի ժամանակ ասում էին՝ հոդվածը հակասում է սահմանադրությանը, քննչական խմբի ղեկավարն ու մասնակից դատախազները ճղում էին իրենց, որ՝ չէ՜»: Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանն արձագանքեց. «Ռոբերտ Քոչարյանն ինչպես է գնահատում իմ աշխատանքը՝ իր իրավունքների ենթադրյալ խախտումների տեսանկյունից, ես դրա գնահատականը չեմ կարող տալ, համենայն դեպս, ի գիտություն նրա, ես նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու գործընթացներին մասնակցություն չեմ ունեցել»: |

«Պատասխանում եմ Փաշինյանին պարզ լեզվով». Հայկ Մարության (տեսանյութ)
8222:00
«Գասպարի Վարդգես, հիմա ոչ պառկելդ, ոչ էլ գլուխկոնծի տալդ ոչ մեկի սրտի լարերին չի դիպչելու». Սյուզան Սիմոնյան
10521:36
Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա՝ զորավարժությունների
14121:21
Իսրայելը և «Հեզբոլլահը» հարվածում են իրար
13220:57
«Երբ ճշմարտությունն ակնհայտ է, բայց մեղավորները չեն պատժվում՝ դա այլևս սխալ չէ, համակարգ է». Արման Թաթոյան (տեսանյութ)
12320:48
«Ոչ նպաստ ունենք, ոչ թոշակ, 61 տարեկան եմ, գնամ մեռնե՞մ». բագրատաշենցի կինը՝ Նիկոլ Փաշինյանին
18519:42
Բողոքի ակցիա՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի (լուսանկար)
22518:30
«Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղելու իր սխալը». Ստեփան Դանիելյան
22518:24
