«Պապիկյանի գործն ընդամենը տարվա վերջին ասուլիսով հանդես գալն է»․ Ժաննա Ալեքսանյան
![]() 286 Ուրբաթ, 27 փետրվարի, 2026 թ., 15:48 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ամբողջ օրը թմբկահարում են չեղած խաղաղությունից կամ սահմանում զոհեր չունենալու իրողությունից, իսկ թե ինչ է կատարվում բանակի ներսում՝ չեն խոսում։ Չեն խոսում, թե ինչու խաղաղություն չկա բանակի ներսում, թե ինչու են մեր զինվորները մեկը մյուսին սպանում։ Մահվան այս դեպքերը վկայում են, թե ինչպիսի մթնոլորտ է բանակում, ինչպիսին է վերահսկողությունը և պատասխանատվությունը զինվորի կյանքի նկատմամբ։ Ոչ մի բացատրություն ընտանիքիներին, թե ինչու են նրանց որդիները կյանքից զրկվում։ Պապիկյանի գործն ընդամենը տարվա վերջին ասուլիսով հանդես գալն ու ասելն է․ «Կարգապահության բարձրացման ուղղությամբ էական աշխատանքներ են կատարվել այս տարիների ընթացքում և ես պիտի կարևորեմ 2025 թվականը, որովհետև 2025 թվականին մենք ունենք շոշափելի արդյունքներ»։ Իսկ շոշափելի արդյունքներն, ըստ Պապիկյանի, 2025-ին գրանցված 34 մահվան դեպքն է։ Հիմա 2026թ-ն է և սկսում ենք զինծառայողների մահվան դեպքերը հաշվել զրոյից»։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

«Պատասխանում եմ Փաշինյանին պարզ լեզվով». Հայկ Մարության (տեսանյութ)
8222:00
«Գասպարի Վարդգես, հիմա ոչ պառկելդ, ոչ էլ գլուխկոնծի տալդ ոչ մեկի սրտի լարերին չի դիպչելու». Սյուզան Սիմոնյան
10521:36
Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա՝ զորավարժությունների
14121:21
Իսրայելը և «Հեզբոլլահը» հարվածում են իրար
13220:57
«Երբ ճշմարտությունն ակնհայտ է, բայց մեղավորները չեն պատժվում՝ դա այլևս սխալ չէ, համակարգ է». Արման Թաթոյան (տեսանյութ)
12320:48
«Ոչ նպաստ ունենք, ոչ թոշակ, 61 տարեկան եմ, գնամ մեռնե՞մ». բագրատաշենցի կինը՝ Նիկոլ Փաշինյանին
18519:42
Բողոքի ակցիա՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի (լուսանկար)
22518:30
«Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղելու իր սխալը». Ստեփան Դանիելյան
22518:24
