Տաքսու վարորդների բողոքի ակցիան՝ Յանդեքսի գրասենյակի դիմաց
![]() 228 Ուրբաթ, 27 փետրվարի, 2026 թ., 15:23 Տաքսու վարորդներն այս անգամ իրենց բողոքի ակցիան իրականացնում են Յանդեքսի երևանյան գրասենյակի դիմաց։ Վարորդներն իրենց բարձրացրած խնդիրները և պահանջները ներկայացրեցին Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին, ով այն կքննարկի ընկերության ներկայացուցիչների հետ։ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց այն հիմնական խնդիր-պահանջները, որոնք կներկայացվեն գրասենյակի պատասխանատուներին․ «Յանդեքսի քարտեզն ու իրականությունն իրար չեն համապատասխանում, որի արդյունքում վարորդները տուգանվում են։ Վարորդները չեն կարողանում հասկանալ՝ ինչի համար է արհեստականորեն նվազում իրենց վարկանիշը, բացակայում է կոմունիկացիան, վարորդները չեն կարողանում կապ հաստատել ծառայության դիմաց վճարում չկատարած հաճախորդի հետ։ Բացի նմանատիպ խնդիրներից, մարդիկ ենթարկվում են տոտալ հարձակման․ սահմանադրությամբ ամրագրված է, որ ցանկացած աշխատող ունի գործադուլի, իր խախտված իրավունքները վերականգնելու իրավունք, հիմա այս մարդիկ այդ պահանջը դրել են, որից հետո բողոքի ակտիվ մասնակից վարորդին փակել են, չեն թողնում մեքենան քշի»։ |

«Պատասխանում եմ Փաշինյանին պարզ լեզվով». Հայկ Մարության (տեսանյութ)
8222:00
«Գասպարի Վարդգես, հիմա ոչ պառկելդ, ոչ էլ գլուխկոնծի տալդ ոչ մեկի սրտի լարերին չի դիպչելու». Սյուզան Սիմոնյան
10521:36
Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա՝ զորավարժությունների
14121:21
Իսրայելը և «Հեզբոլլահը» հարվածում են իրար
13220:57
«Երբ ճշմարտությունն ակնհայտ է, բայց մեղավորները չեն պատժվում՝ դա այլևս սխալ չէ, համակարգ է». Արման Թաթոյան (տեսանյութ)
12320:48
«Ոչ նպաստ ունենք, ոչ թոշակ, 61 տարեկան եմ, գնամ մեռնե՞մ». բագրատաշենցի կինը՝ Նիկոլ Փաշինյանին
18519:42
Բողոքի ակցիա՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի (լուսանկար)
22518:30
«Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղելու իր սխալը». Ստեփան Դանիելյան
22518:24
