Ուիթքոֆը խնդրել է Ռուսաստանին` Իրանի հետ չկիսվել հետախուզական տվյալներով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը կոչ է արել Ռուսաստանին՝ չաջակցել Իրանին, որի դեմ ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ են իրականացնում։ Ուիթքոֆն ինքն է այս մասին հայտարարել՝ մարտի 8-ի գիշերը Air Force One ինքնաթիռում լրագրողների հարցերին պատասխանելիս։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա ասել է Ռուսաստանի ղեկավարներին չկիսվել հետախուզական տվյալներով Իրանի հետ, Թրամփի հատուկ ներկայացուցիչը նշել է. «Ես դա ընդգծված եմ ասել»։ Նա լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել։
Նախկինում CNN-ը և The Washington Post-ը հաղորդել են, որ Մոսկվան Թեհրանի հետ տեղեկատվություն է կիսում ԱՄՆ-ի ցամաքային ուժերի, ռազմանավերի և ինքնաթիռների տեղակայման և տեղաշարժերի վերաբերյալ՝ հղում անելով ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունների աղբյուրներին։
Սթիվեն Ուիթքոֆը վերջին մի քանի ամիսների ընթացքում մի քանի անգամ Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ փորձելով բանակցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու հնարավոր պայմանների շուրջ։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չունի որևէ ապացույց, որ Ռուսաստանն օգնություն է ցուցաբերում Իրանին։ «Եթե այդպես է, ապա նրանք շատ լավ աշխատանք չեն կատարում, քանի որ Իրանի գործերը լավ չեն ընթանում»,- ասել է նա։
Անցյալ տարի, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի ֆոնին, Ռուսաստանը և Իրանը ստորագրեցին ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որը, ի թիվս այլնի, ներառում է ռազմական և զենքի համագործակցություն։ Օրինակ, Իսլամական Հանրապետությունը Ռուսաստանին մատակարարում է անօդաչու թռչող սարքեր, որոնք Մոսկվան օգտագործում է պատերազմում։ Սակայն, համաձայնագիրը չի պարտավորեցնում կողմերից ոչ մեկին միջամտել, եթե մյուսը հարձակման ենթարկվի:
Այնուամենայնիվ, Թեհրանն ակնկալում էր զգալի քաղաքական և ռազմական աջակցություն Մոսկվայից՝ ըստ միջազգային հարաբերությունների փորձագետ Մոջթաբա Հաշեմիի։

«Երևանում տներ վարձով տվողները ապուշ քարոզչության ներքո սպասում են հոկտեմբեր ամսին ռուս դասալիքների մեծ ալիքին». Նարեկ Մալյան
7002:06
«Եվրաչինովնիկներին Հայաստանը հետաքրքրում է բացառապես որպես հակառուսական գործիք». Դերենիկ Մալխասյան
88Երեկ, 23:36
«ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների անունն ինչո՞ւ է ռուսերենով գրված». Տիգրան Դավուդյան (տեսանյութ)
96Երեկ, 22:48
«Ինչքան անանուն, անանցյալ, անպատմություն էակ կա, Նորատ Տեր-Գրիգորյանցին անպատվում է». Արա Պողոսյան
97Երեկ, 22:36
«Նարեկ Նալբանդյանին իրավապահները բերման են ենթարկել ավելի վաղ». Լիլիթ Ոսկանյան
93Երեկ, 21:48
«Շարունակական դիմումներից հետո, ի վերջո, հետիոտնային անցումը կահավորվեց համապատասխան լուսացույցով». Գառնիկ Դանիելյան
81Երեկ, 21:30
«Զինված իրավապահները բերման են ենթարկում Նարեկ Նալբանդյանին». Լիա Սարգսյան (տեսանյութ)
129Երեկ, 20:54
«Արմեն Գրիգորյանի «պատմական» առաքելությունը պետք է արժանանա ամենախիստ իրավական գնահատականի». Մեսրոպ Առաքելյան
91Երեկ, 20:42