«Պետական մարմինները պետք է պարբերաբար հայտարարեն՝ ռադիացիոն վտանգ կա՞, թե՞ ոչ»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանում միջուկային օբյեկտ է թիրախավորվել և լուրջ վնասներ կրել․
Ըստ Iranian Students' News Agency գործակալության՝ օբյեկտը գտնվում է Սպահան քաղաքում։ Ռադիոակտիվ աղտոտման մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Սպահանում գործում է Իրանի կարևոր միջուկային ենթակառուցվածքներից մեկը՝ Isfahan Nuclear Technology Center։
Այնտեղ իրականացվում են՝ ուրանի վերամշակում, միջուկային վառելիքի հետազոտություն, գիտական ծրագրեր։
Եթե Իրանում միջուկային օբյեկտ է վնասվել, նույնիսկ եթե ռադիոակտիվ արտահոսք չի արձանագրվել, հարևան երկրները սովորաբար անցնում են կանխարգելիչ պատրաստվածության ռեժիմի։ Հայաստանի համար ճիշտ քայլերը հիմնականում հետևյալն են․
1․ Ռադիացիոն մոնիթորինգի ուժեղացում
2․ Տեղեկատվության մշտական ստացում միջազգային կառույցներից
3․ Սահմանային և բնապահպանական վերահսկում
4․ Հանրությանը ճիշտ և հանգիստ տեղեկատվություն
Պետական մարմինները պետք է պարբերաբար հայտարարեն՝ ռադիացիոն ֆոնի մակարդակը կա՞ վտանգ, թե ոչ։
Սա օգնում է կանխել խուճապը։
5․ Քաղաքացիական պաշտպանության պատրաստվածություն
Իսկ Հայաստանում ինչո՞վ են զբաղված։
Ավտոբուս փարթիներ, խրախճանքներ և ամենակարևորը՝ քարոզարշավ։
Ակամայից հիշում ես ֆիլմը՝ «Մի նայեք վերև»։
Երբ վտանգը գալիս էր, իսկ իշխանություններն ու համակարգը զբաղված էին շոուով, քարոզով և քաղաքական հաշվարկներով»։


«9-րդ դասարանի ռուսերեն դասագրքի առաջադրանքը. 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ». Լիլիթ Գալստյան
617:42
«Վիեննայում «չլմփ-չլմփ»-ները չկան, փողոցները շարունակում են դատարկ մնալ, ոչ մի խցանում»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
7216:24
Կադրեր՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած սպանությունից (տեսանյութ)
8315:48
«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
9414:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
9513:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
27410:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13807:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
163Երեկ, 23:54