ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչը հերքել է Մինաբի դպրոցի վրա հարձակմանն Իսրայելի մասնակցությունը

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնը հերքել է Իսրայելի ռազմաօդային ուժերի մասնակցությունը Իրանի Մինաբ քաղաքում գտնվող օրիորդաց տարրական դպրոցի վրա հարվածին։
«Մենք հետաքննում ենք նման միջադեպերը և չենք կարծում, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ներգրավված են եղել այս միջադեպին», - լրագրողներին ասել է Դանոնը՝ պատասխանելով միջադեպի վերաբերյալ հարցին։
Մշտական ներկայացուցիչը ընդգծել է, որ Իսրայելը չի թիրախավորում քաղաքացիական օբյեկտները։ «Մենք թիրախավորում ենք ռազմական ենթակառուցվածքները», - հավելել է նա։
Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը համատեղ ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածները հասան երկրի ամենամեծ քաղաքներին, այդ թվում՝ Թեհրանին։ Նույն օրը Իրանի իշխանությունները հայտնեցին հարավային Մինաբ քաղաքում գտնվող օրիորդաց տարրական դպրոցի վրա ավերիչ հարվածի մասին։ Իշխանությունների տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է 165 մարդ՝ հիմնականում աշակերտուհիներ, ինչպես նաև ծնողներ և ուսուցիչներ, և վիրավորվել է ևս 95 մարդ։

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում շուրջ 500 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
14710:18
Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
7907:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
12404:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
147Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
145Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
138Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
211Երեկ, 22:49
Ռուսաստանը վրացական ընդդիմադիր «Դրոա!» կուսակցությունը հայտարարել է որպես «անցանկալի»
215Երեկ, 22:13