«Իշխանությունները կրկին «կենդանացրել» են հին տեղեկատվական «ծամոնը»». Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանությունները կրկին «կենդանացրել» են հին տեղեկատվական «ծամոնը» և հիմա ամբողջ ուժով, ճպճպացնելով փորձում են այն շարունակաբար «ծամել»։
Այո՛, ճիշտ եք հասկացել․ խոսքը դարձյալ այն մաշված, ապուշ ու բացարձակ սուտ թեմայի մասին է՝ Հայաստանի «գուբեռնիզացիայի» մասին, որը դարձել է տարբեր տեսակի քարոզիչների և «թավշյա» խոսող գլուխների համար ուղարկվող սմս-ների հիմնական թեման։
Անշուշտ, կարելի էր պարզապես շրջանցել այս թեման, որովհետև անգամ քաղաքական խոսույթի աստիճանի հասցված ապուշությանը արձագանքելը նշանակում է մասամբ դառնալ այդ նույն ապուշության մասը։
Սակայն ամենից շատ զարմացնում է այն մարդկանց գրեթե անհավանական լկտիությունն ու հարձակողական պահվածքը, որոնք, փաստացի հանձնելով պետության առանցքային շահերը թուրք-ադրբեջանական տանդեմին, բոցավառ աչքերով ինչ-որ բան են մրմնջում երկրի անկախության և ինքնիշխանության մասին։
Ընդ որում, այդ մասին խոսում են մարդիկ, որոնց իշխանության տարիներին Հայաստանը կորցրել է ոչ միայն ինքնիշխանության զգալի մասը, այլև նրանց «թեթև ձեռքով» հայտնվել է անվտանգության առումով ծայրահեղ խոցելի վիճակում։
Իսկ անկախության հարցում իշխանությունները այնպես են «կազմակերպել», որ այժմ Հայաստանն ունի «անկախության բարձրագույն աստիճանը»․ այսինքն՝ այն վիճակը, երբ Հայաստանից արտաքին ճակատում արդեն ոչինչ չի կախված…»:

«9-րդ դասարանի ռուսերեն դասագրքի առաջադրանքը. 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ». Լիլիթ Գալստյան
617:42
«Վիեննայում «չլմփ-չլմփ»-ները չկան, փողոցները շարունակում են դատարկ մնալ, ոչ մի խցանում»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
7216:24
Կադրեր՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած սպանությունից (տեսանյութ)
8315:48
«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
9414:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
9513:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
27410:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13807:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
163Երեկ, 23:54