«Ամուսինս այդ քայլին չէր գնա, նա անմեղ է». Ժենյա Տերչանյան
![]() 278 Երեքշաբթի, 10 մարտի, 2026 թ., 15:06 «Ամուսինս՝ Արթուր Տերչանյանը բեռնատարի վարորդ էր՝ Վրաստանից Ռուսաստան բեռներ էր տեղափոխում: Նա ճանապարհը հատել է օրինական՝ Վրաստան-Հայաստան-Ռուսաստան միջպետական ճանապարհներով: Բեռը հասցրել է նշված կետ: Վրաստան վերադառնալու ճանապարհին 3 օր սպասել է Լարսի անցակետում, հետո իմացել է դեպքի մասին, իրեն կանչել են ոստիկանություն»,- «Մեդիա կենտրոն»-ում ասել է 2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի պայթեցման գործում մեղադրվող Արթուր Տերչանյանի կինը՝ Ժենյա Տերչանյանը: «Ես, իրեն լավ ճանաչելով, վստահ եմ, որ ամուսինս այդ քայլին չէր գնա: Նա չէր վտանգի իր, իր ընտանիքի կյանքն ու ապագան: Վստահ եմ, որ ինքն անմեղ է»,- հավելել է նա: Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա բեռնատար էր պայթեցվել, որի հետևանքով 3 մարդ էր զոհվել: ՌԴ-ն դա որակել էր ահաբեկչություն: Գործով ձերբակալվել էր 8 անձ, այդ թվում՝ ՀՀ 3 քաղաքացի: 2025 թվականի նոյեմբերի 27-ին ՌԴ-ի անունից կայացվել էր դատավճիռ՝ մեղադրյալները դատապարտվել էին ցմահ ազատազրկման, այդ թվում՝ Արթուր Տերչյանյանն ու ՀՀ ևս 2 քաղաքացի: |

Ամենամյա Ծաղկահավաք միջոցառումն այս տարի տեղի կունենա ապրիլի 26-ին
11700:30
«Ցույց տանք լուսավորը, ազգայինը, որ մարդիկ տարբերեն խավարը՝ ազգի քաղաքակրթության «քյաբաբացումը»»․ Վահե Սարգսյան
12400:06
«Դեբեդ գետի կամուրջն անմխիթար վիճակում է, ոչինչ չի ձեռնարկվում»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
124Երեկ, 23:12
«Ամիրյան փողոցը՝ հիմա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
203Երեկ, 22:30
«ՔՊ-ի հակազգային և հակապետական քաղաքականությունը մեծ աղետ է դարձել ՀՀ-ի և Արցախի համար»․ «Զարթոնք»
208Երեկ, 19:48
Սիրիայից և Իրաքից Հայաստան տեղափոխված անձինք խնդրանքով դիմել են Նիկոլ Փաշինյանին
259Երեկ, 19:24
«Էմոցիոնալ ինտելեկտն ի՞նչ է, ես դեռ չգիտեմ դա ինչ է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
179Երեկ, 19:12
Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի ոգեկոչման պատարագ է մատուցվել
201Երեկ, 18:36
