«Այս մեկ-երկու տարվա մեջ Ադրբեջանը մեծ ավերածություններ է գործել Արցախում»․ Նարինե Կիրակոսյան
![]() 246 Երեքշաբթի, 10 մարտի, 2026 թ., 16:36 Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս մեկ-երկու տարվա մեջ Ադրբեջանը մեծ ավերածություններ է գործել։ Քարվաճառից դեպի Գետավան եղած ընտիր ասֆալտն այլևս չկա։ Այն նորակառույց շենքերն էլ, որ ցույց են տալիս իրենց լեզվով ասած՝ Քելբաջարում, դրանք (որպես վկա եմ ասում) մեր կառուցած նոր տներն ու շենքերն էին, որոնց մի մասը նույնիսկ չհասցրեցին բնակեցնել։ Չարեքտարի տներից, որ էլի նոր էին վերանորոգվել 2020 թվականից հետո, երբ մինչև Դադիվանք նիկոլը հանձնել էր, ևս գրեթե բան չի մնացել։ Հաթերքի զգալի մասը հրդեհի են տվել։ Ավերվածությունների հետքեր կան, բնակության հետք չկա։ Ստեփանակերտում մարզադաշտ ու ամբողջ թաղամասեր, փողոցներ քանդել են վերջին կես կամ մեկ տարվա մեջ։ 2023 թվականին բռնի տեղահանումից առաջ Ալիևի կեղծ հակաահաբեկչական ռազմական գործողությունների հետևանքով զոհված մեր տղաների գերեզմաններն էլ, որ հապճեպ էին կազմակերպվել, գրեթե չեն երևում։ Անցած տարի նույն հատվածում քարտեզի վրա երևում էր, որ թաղված մարմինները ադրբեջանցիները հանում են այդտեղից։ Շուշիում ևս, մեծ հաշվով, շատ նոր բան չկա ըստ քարտեզների, բացի այն, որ և՛ Շուշիում, և՛ ամբողջ Արցախի տարածքում վերացրել են հայկական հուշարձանները։ Մասնավորապես, խոսքը ազատամարտիկներին, մեր հերոսներին նվիրված հուշարձաններին է վերաբերում։ Գալով մի փոքր դեպի Հաքարի չարաբաստիկ կամուրջ, ըստ տարիների համեմատական քարտեզի, ահռելի մեծ վնաս է հասցված շրջակա միջավայրին․ թունելներ, ճանապարհներ։ Ընդ որում այնքան լայն են կտրել անտառներն ու փորել այդ թունելներն ու ճանապարհները, որ արբանյակային լուսանկարներում պարզ ու հստակ են երևում։ Ցավոք, 2024 թվականից մինչ այսօր նաև նոր դիրքային առաջխաղաղացում է գրանցվել Գուգլի քարտեզներում։ Ջերմուկում, Գեղարքունիքում Գուգլի քարտեզները ցույց են տալիս ռազմական նոր, տեխնիկապես հագեցած դիրքավորումներ։ Ըստ այս ամենի՝ կարելի է վստահ ասել, որ «Խաղաղության օրակարգ», որով մեզ նիկոլ փաշինյանը և այսպես կոչված TRIPP ով ՔՊ-ականները համոզում են, որ պատերազմ չի նախատեսվում, պարզապես սուտ չէ, այլ դավաճանական գործողություն, ըստ որի Ադրբեջանին տրվել է ժամանակ՝ պատրաստվել նոր լայնամաշտաբ պատերազմի։ Հ․Գ․ Պատկերների վրա նշված են տեղանուններն ու տարեթվերը, որ համեմատեք նույն կետում ի՞նչ իրավիճակ էր 2-3 տարի առաջ, կամ ավելի վաղ շրջանում, իսկ այժմ որքան են քանդել ու ռազմական դիրքերով Հայաստանի սահմանին և սահմանից առաջ են եկել ադրբեջանական զորքերը»։ ![]() ![]() ![]() ![]() Աղբյուրը` Նարինե Կիրակոսյան |

«Հայրենիքի արժեքները ոտնահարող ցանկացած իշխանություն կանգնելու է պատասխանատվության առաջ». Արսեն Նիկողոսյան
14401:06
«Ինչպես Մուսա լեռան հերոսամարտին մասնակցած հրացանը հասավ Արցախ ու կրակեց». Կարո Վարդանյան (լուսանկար)
19600:36
««Ուրախ ավտոբուս» ձևակերպումը վերածվում է «այլանդակ ավտոբուսի»». Վահե Հովհաննիսյան
16400:24
«2021-ին Ռոբերտ Քոչարյանին անհրաժեշտ էր Նիկոլից զատ նաև Սերժին թաղել». Արգիշտի Կիվիրյան
13200:00
«Դատական ակտով արձանագրվեց՝ կառավարությունը սահմանափակել էր անձանց սահմանադրական ազատությունները». Վահե Գրիգորյան
115Երեկ, 23:48
Իսրայելն օրինականացրեց մահապատիժն ահաբեկիչների համար
252Երեկ, 23:32
«Ի՞նչ կարող էին հայտնաբերել քննիչները Մինասյան եղբայրների բնակության վայրից». Հայկ Դեմոյան
132Երեկ, 23:06
«Վճռաբեկ Դատարանը մերժեց դատախազի բողոքը. այս քաղաքական հետապնդումը ևս ձախողվեց». Վահե Եփրիկյան
164Երեկ, 22:48




