ՆԱՏՕ-ն Մալաթիայում տեղակայել է Patriot ՀՕՊ համակարգ
![]() 206 Երեքշաբթի, 10 մարտի, 2026 թ., 18:54 Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայի հարավում տեղակայել է հակաօդային պաշտպանության Patriot համակարգ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Թուրքիայի զինված ուժերը վճռական են՝ ապահովելու երկրի և քաղաքացիների անվտանգությունը։ Մեր տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ մեր սահմանների և օդային տարածքի անվտանգության ապահովման համար, ինչպես նաև իրականացվում են խորհրդակցություններ ՆԱՏՕ-ի և մեր դաշնակիցների հետ»։ Դրա հետ մեկտեղ նշվել է, որ Թուրքիայի կողմից ձեռնարկված միջոցառումներին զուգահեռ ՆԱՏՕ-ի կողմից ուժեղացվել են օդային և հակահրթիռային պաշտպանության միջոցները։ Այդ շրջանակում Թուրքիայի օդային տարածքի պաշտպանությանը աջակցելու նպատակով Patriot համակարգերից մեկը տեղակայվել է Մալաթիա նահանգում։ Հայտարարության մեջ նաև ընդգծվել է, որ Թուրքիան շարունակելու է ՆԱՏՕ-ի և դաշնակիցների հետ համագործակցության և խորհրդակցությունների շրջանակում գնահատել զարգացումները և ջանքեր գործադրել տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման համար,- գրում է «Էրմենիհաբեր»-ը: |

«Անհնար է հասկանալ նրանց, ովքեր դատապարտում են Թրամփին, ծափահարում՝ Նիկոլին»․ Լիլիթ Բլեյան
13402:06
«Իրեն «գժի տեղ» դրած բոմժը միգուցե լրտես էր․ հեռախոսով նկարում էր մետրոյի կայարանները». Կարեն Հեքիմյան
208Երեկ, 23:42
«Դավիթի գործով Վերաքննիչի որոշումը կհրապարակվի ապրիլի 17-ին»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
131Երեկ, 23:36
«Լիբանանում հրադադարը Նեթանյահուի հեղինակությանը լրջագույն հարված կլինի». Վարդան Ոսկանյան
169Երեկ, 22:42
1 և 3 տարեկան տղաների ու մոր վիճակը ծայրահեղ ծանր է, 8–ամյա աղջկանը՝ ծանր. նոր մանրամասներ
79Երեկ, 20:54
«5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է». Լիա Սարգսյան
222Երեկ, 19:24
«Բացահայտվել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր»․ ՆԳՆ
129Երեկ, 19:00
«Հրավիրում եմ ավտոերթի». Նիկոլ Փաշինյան
182Երեկ, 18:30
