«Մենք հարվածել ենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բոլոր բազաներին». Ալի Ֆադավի

ԻՀՊԿ հրամանատարը պնդում է, որ Իրանը ոչնչացրել է Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկյան բազաները
Իրանը ոչնչացրել է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բոլոր բազաները, պնդում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարության խորհրդատվական խմբի ղեկավար Ալի Ֆադավին։
«Նրանց բոլոր բազաների ոչնչացմանը մի քանի օրից էլ քիչ ժամանակ է պահանջվել։ Մենք հարվածել ենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բոլոր բազաներին», - իրանական հեռուստատեսությամբ հայտարարել է խորհրդատվական խմբի ղեկավարը։ Ֆադավին նաև չի բացառել այն հնարավորությունը, որ Իրանը կարող է գերի վերցրած լինել ամերիկացի զինվորների, բայց ապացույցներ չի ներկայացրել։
Ֆադավին հավելել է, որ Իրանն ունի ստորջրյա արձակվող հրթիռներ, որոնք Թեհրանը կարող է օգտագործել։
Իրանը հարվածում է Մերձավոր Արևելքում և Իսրայելի տարածքում գտնվող ամերիկյան ռազմական թիրախներին՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների։

10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածվող 18-ամյա աղջիկը երեխայի հետ հայտնաբերվել է
3416:36
Մահացել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
5815:48
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել
8115:42
1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել
18814:49
«Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը». Տիգրան Արզաքանցյան
11412:42
«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
11812:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
24011:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
10610:30