Ստրասբուրգում՝ ԵԽ շենքի հարակից տարածքում, բացվել է Հայոց այբուբենի հուշարձան
![]() 266 Չորեքշաբթի, 11 մարտի, 2026 թ., 21:42 Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի ներկայությամբ բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը։ «Արմատագիր - երկխոսության ուժը» խորագրով արձանը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության կողմից ի նշան երախտագիտության՝ Եվրոպական խորհրդարանի շարունակական և անվերապահ աջակցության համար։ Այս քանդակը բաղկացած է Հայոց այբուբենի տառերից: Ռոբերտա Մեցոլան իր խոսքում նշել է, որ երկխոսությունը ժողովրդավարության անկյունաքարն է, այն մեզ միավորում է և առաջ է շարժում: «Ի վերջո, այդպիսին է Եվրոպայի խորհրդարանը իր էությամբ՝ երկխոսության կառուցում միմյանց հետ, քաղաքացիների հետ և մեզ շրջապատող աշխարհի հետ։ Եվ այս գեղեցիկ գործով՝ Հայոց այբուբենի այս պատկերմամբ, հայերենն իր տեղն է ամրապնդում այն հարուստ և բազմազան երկխոսության մեջ, որը կոչվում է Եվրոպա», - ասել է Ռոբերտա Մեցոլան և մեջբերել հայ բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանին. «Ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, քո մայր լեզուն չմոռանաս»: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ Հայոց այբուբենի գյուտը տեղի է ունեցել դեռևս 5-րդ դարում և հայկական ինքնության կարևորագույն հիմնասյուներից է։ «Եվ շատ խորհրդանշական է այն փաստը, որ այս քանդակը կընդգծի կարևոր կապը հայկական ինքնության և եվրոպական ինքնության միջև։ Ես կարծում եմ, որ խոսքը, գիտելիքը, տեքստը ժողովրդավարության կարևորագույն և ուժեղագույն խորհրդանիշներից է, քանի որ հնարավոր չէ ունենալ ժողովրդավարություն առանց տեքստի, առանց շփումների, առանց գրի, առանց ելույթների, առանց խոսքի, առանց օրենքների», - ասել է վարչապետը: |

Ամենամյա Ծաղկահավաք միջոցառումն այս տարի տեղի կունենա ապրիլի 26-ին
6000:30
«Ցույց տանք լուսավորը, ազգայինը, որ մարդիկ տարբերեն խավարը՝ ազգի քաղաքակրթության «քյաբաբացումը»»․ Վահե Սարգսյան
8500:06
«Դեբեդ գետի կամուրջն անմխիթար վիճակում է, ոչինչ չի ձեռնարկվում»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
108Երեկ, 23:12
«Ամիրյան փողոցը՝ հիմա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
187Երեկ, 22:30
«ՔՊ-ի հակազգային և հակապետական քաղաքականությունը մեծ աղետ է դարձել ՀՀ-ի և Արցախի համար»․ «Զարթոնք»
204Երեկ, 19:48
Սիրիայից և Իրաքից Հայաստան տեղափոխված անձինք խնդրանքով դիմել են Նիկոլ Փաշինյանին
255Երեկ, 19:24
«Էմոցիոնալ ինտելեկտն ի՞նչ է, ես դեռ չգիտեմ դա ինչ է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
176Երեկ, 19:12
Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի ոգեկոչման պատարագ է մատուցվել
198Երեկ, 18:36
