Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Եվրոպական հանձնաժողովը ՀՀ–ին կտրամադրի 90 մլն եվրո բյուջետային և 53 մլն եվրո տեխնիկական աջակցություն

Եվրոպական հանձնաժողովը ՀՀ–ին կտրամադրի 90 մլն եվրո բյուջետային և 53 մլն եվրո տեխնիկական աջակցություն
72
Այսօր, 11:30

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բազմաոլորտ բյուջետային աջակցության պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագրին։

Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 90 մլն եվրո բյուջետային աջակցություն և 53 մլն եվրո տեխնիկական աջակցություն:

Բյուջետային աջակցության շրջանակներում Հայաստանը հանձնառություն է ստանձնել իրականացնելու 34 միջոցառումներ, այդ թվում՝ նույնականացման կենսաչափական համակարգի ներդրում, առողջության համընդհանուր ապահովագրության ու Ղարաբաղի փախստականների բնակարանային ապահովության ծրագրի շարունակական իրականացում։