Ծեծկռտուք՝ Փարաքարում գործող բենզալցակայաններից մեկում

Մարտի 7-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հարձակվել են Փարաքար համայնքի Թումանյան 1 հասցեում գտնվող «Լիանա Գարդեն Հոլի» դիմացի բենզալցակայանի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 19։00-ի սահմաններում նախկին տարաձայնությունները պարզաբանելու համար վերը նշված հասցեի բենզալցակայան են եկել Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Հրաչիկ Հ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 48-ամյա Նվեր Ա․-ն, 22-ամյա Կարեն Գ․-ն և դեպքի մյուս մասնակից, Երևանի բնակիչ 35-ամյա Մխիթար Դ․-ն, ովքեր ցուցաբերել են ագրեսիվ վարքագիծ, քաշքշել են իրար և հնչեցրել են հայհոյանքներ, իսկ Արմավիրի մարզի բնակիչ 60-ամյա Սարգիս Տ․-ն հրելով դուրս է հանել տարածքից Հրաչիկ Հ․-ին, Նվեր Ա․-ին, Կարեն Գ․-ին և Մխիթար Դ․-ին։ Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
14400:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
157Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
365Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
213Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
376Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
152Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
131Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
138Երեկ, 14:54