«ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատասխանի՝ ինչո՞ւ է լռում». բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության դիմաց։ Նրանք պահանջել են Կառավարությունից պարզաբանել, թե ինչո՞ւ են հանրությունից թաքցվել ադրբեջանական նոր առաջխաղացումներն ու ամրացումները մեր երկրի տարածքում։ Ակցիայի մասնակիցները հարցի շուրջ նամակ են փոխանցել կառավարությանը։ «Տեսնենք հիմա ի՞նչ են հորինելու, որովհետև իրենց առաջին փորձը՝ մեր տվյալները հերքելու, ձախողվեց, սպասենք պատասխանին։ Հետևողականորեն առաջ ենք տանելու այս հարցը․ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատասխանի, թե ինչու է լռում»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական նոր ներխուժումների վերաբերյալ հիմնավոր ինֆորմացիա էր հրապարակել նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, իսկ մարտի 10-ին նախաձեռնության անդամները նույն պահանջով ակցիա էին կազմակերպել ՊՆ դիմաց:

10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածվող 18-ամյա աղջիկը երեխայի հետ հայտնաբերվել է
3416:36
Մահացել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
5815:48
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել
8115:42
1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել
18814:49
«Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը». Տիգրան Արզաքանցյան
11412:42
«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
11812:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
24011:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
10610:30