«Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհական մի շարք անդամներ հարցաքննության են կանչվել»․ Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան եթերում հայտնում է․ «Այսօր Մայր եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհական մի շարք անդամներ, վկայի կարգավիճակով, հարցաքննության են կանչվել։ Որպես փաստաբան՝ երկու հարցաքննության մասնակցել եմ։ Տեսա Գերագույն հոգևոր խորհրդի այլ անդամների, որոնք ևս շատ հետաքրքիր զուգադիպությամբ այսօր հրավիրվել են հարցաքննության, այն նույն ժամին, երբ պետք է ընթանար Գերագույն հոգևոր խորհրդի նիստը։
Ըստ էության, սա նույնպես եղել է Գերագույն հոգևոր խորհրդի, այսինքն՝ մեր Մայր եկեղեցու ներքին գործերին անուղղակի միջամտություն։
Սա կարևոր տեղեկատվություն է, որպեսզի մենք պատկերացնենք, որ այս քաղաքական իշխանությունները եկեղեցուց «ձեռք չեն քաշում», շարունակում են իրենց ապօրինի քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ, և սա դրա դրսևորումներից հերթականն էր»։

10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածվող 18-ամյա աղջիկը երեխայի հետ հայտնաբերվել է
3416:36
Մահացել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
5815:48
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել
8115:42
1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել
18814:49
«Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը». Տիգրան Արզաքանցյան
11412:42
«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
11812:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
24011:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
10610:30