«Բացահայտվել է 2026թ․ մարտի 6-ին Շենգավիթում տեղի ունեցած սպանության դեպքը»․ ՔԿ
![]() 244 Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ., 17:36 ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2026 թվականի մարտի 6-ին Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային բազմաթիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է առերևույթ սպանություն կատարած օտարազգի քաղաքացին: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ անձը ատելության շարժառիթով պայմանավորված, առանձին դաժանությամբ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան: Ի.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 15-րդ կետերով (առանձին դաժանությամբ՝ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, սեռով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով սպանությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»։ Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |

«Սրանից ուժեղ հայ երեխաներին թշնամի՝ ես չեմ տեսել»․ Շպռոտ
6612:12
«Փորձաքննություն չի նշանակվել․ ոչ մասնագետի համար էլ ակնհայտ է՝ սա Բագրատ Սրբազանի ձեռագիրը չէ». Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
5212:06
«Ավելի եղկելի կադր թերևս չկա»․ Արմեն Հովասափյան
6711:54
Թրամփն անձամբ է ընդունել McDonald's-ից պատվերը և առաքիչին 100 դոլար թեյավճար թողել (տեսանյութ)
12611:39
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով պաշտպանների ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
10511:12
Ալեն Սիմոնյանը ծաղկեփնջով մոտեցավ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
12511:00
Որպես անհետ կորած որոնվող Գրիգոր Հակոբյանը հայտնաբերվել է
13110:36
«Ու մենք էս ամեն ինչը թույլ ենք տալու մարսի՞»․ Սաթիկ Սեյրանյան
17610:24
