«Մեզ դավաճանել են հայկական իշխանությունները»․ Արտակ Բեգլարյան

Օգոստոսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգթոնում ստորագրեցին խաղաղության հռչակագիր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ: France 24-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Հայաստանի հետ խաղաղություն է հաստատվել»: Սակայն Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար և մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի կարծիքով՝ համաձայնագիրн ամբողջական չէ: «Հռչակագրում ոչինչ չի ասվում Լեռնային Ղարաբաղի 150 հազար մարդու իրավունքների, անվտանգության կամ կարգավիճակի մասին: Մեզ հետ ոչ ոք չի խորհրդակցել… Առնվազն քաղաքական առումով, այո, մեզ դավաճանել են հայկական իշխանությունները»:
2023 թվականին Ադրբեջանի կողմից տարածաշրջանի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո գրեթե բոլոր հայերը հեռացել են. «Մենք բռնի տեղահանվեցինք։ Իմ ժողովրդի տառապանքը հսկայական է»։ Նախկին պետական նախարարը նաև կտրուկ քննադատել է ՀՀ կառավարությանը։
«Վարչապետ Փաշինյանը պնդում է, որ հպարտ է արդյունքներով և ասում է, որ մենք պետք է մոռանանք մեր վերադարձի մասին։ Դա աբսուրդ է։ Հայաստանը հակամարտության կողմ էր և ընդունել էր փախստականների, և պետք է ամեն ինչ աներ մեր իրավունքները պաշտպանելու համար»։
Բեգլարյանը նաև շեշտել է այն, ինչը նա նկարագրել է՝ որպես շարունակական խախտումներ և մարդու իրավունքների խախտումներ։ Ալիևը հրաժարվել է ներում շնորհել Լեռնային Ղարաբաղի բանտարկված նախկին առաջնորդներին, որոնք դատապարտվել են ցմահ ազատազրկման։
«Ալիևն ինքը նացիստական առաջնորդ է։ Նա և իր ռեժիմը հանցագործություններ են կատարել, այդ թվում՝ մարդկության դեմ հանցագործություններ և մեր ժողովրդի դեմ ցեղասպանություն»,- նշել է Բեգլարյանը։

10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածվող 18-ամյա աղջիկը երեխայի հետ հայտնաբերվել է
3416:36
Մահացել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
5815:48
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել
8115:42
1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել
18814:49
«Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը». Տիգրան Արզաքանցյան
11412:42
«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
11812:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
24011:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
10610:30